25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Պետք է հիմնովին վերանայել Թուրքիայի հետ հարաբերությունները․ ԵՄ հանձնակատար

Եվրոպական միության (ԵՄ) ընդլայնման քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհաննես Հահնը անդրադարձել է Թուրքիայի եվրաինտեգրման հարցին: «BBC Türkçe»-ի տեղեկացմամբ՝ նա կոչ է արել ԵՄ անդամ երկրներին միավորել ուժերը և հիմնովին վերանայել Թուրքիայի հետ հարաբերությունները:

ԵՄ անդամ երկրների արտգործնախարարների՝ Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ հանձնակատարը նշել է, որ անդամ երկրների համաձայնության դեպքում Եվրահանձնաժողովը կարող է անմիջապես ձեռնամուխ լինել Բրյուսել-Անկարա հարաբերությունների վերակառուցմանը: Նա նաև ցանկություն է հայտնել այս հարցը քննարկել ԵՄ անդամ երկրների ղեկավարների հետ:

«Սեղանը ամբողջությամբ մաքրենք և տեսնենք, թե ապագայում ինչպես կարող ենք համագործակցել», -առաջարկել է Հահնը: Նա նշել է, որ առկա հարաբերություններն այլևս հնարավոր չէ շարունակել, ուստի անհրաժեշտ է գտնել մի նոր կառույց, որի շրջանակներում հնարավոր կլինի թուլացնել կողմերի միջև լարվածությունն ու զարգացնել համագործակցությունը: ԵՄ հանձնակատարը կարծիք է հայտնել, որ բացի Թուրքիայի եվրաինտեգրումից կարելի է մտածել նաև տնտեսական ոլորտում համագործակցության խորացման մասին:

Բրիտանական «Financial Times» թերթը թեմայի վերաբերյալ հետևյալ մեկնաբանությունն է արել. «Սա առաջին անգամն է, որ Բրյուսելը Թուրքիայի հետ անդամակցույթան գործընթացի դադարեցմանն ու այն Մաքսային միության վերանայված պայմանագրով փոխարինելուն ուղղված քայլ է անում»:

Յոհաննես Հահնը անդրադարձել է նաև Թուրքիայում ապրիլի 16-ին կայացած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին՝ նշելով, որ դրա արդյունքները մտահոգիչ են ու տանում են դեպի վտանգավոր հետընթաց:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ