18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ռուսաստանը տեսնում է ԼՂ հակամարտության կարգավորման ԵԱՀԿ-ի ձգտումը. Լավրով

Ռուսաստանը տեսնում է ԵԱՀԿ ջանքերը` աջակցելու  Լեռնային Ղարաբաղում և Մերձդնեստրում հակամարտությունների կարգավորմանը:

Այս մասին ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զաննիերի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

«Մենք տեսնում ենք ԵԱՀԿ-ի ձգտումը` օգնել լուծել խնդիրները Մերձդնեստրում, Լեռնային Ղարաբաղում, կազմակերպության ակտիվ մասնակցությունը Անդրկովկասում անվտանգության և կայունության հարցերով Ժնևյան քննարկումներին: Այս բոլոր ուղղություններով գոյություն ունեն կարգավորման առաջընթացի համար բավականին լուրջ խոչընդոտներ, սակայն, առնվազն բոլոր «արտաքին խաղացողները» տրամադրված են այնպես, որ ստեղծեն պայմաններ ներգրավված կողմերի միջև փոխզիջումներ գտնելու նպատակով»,- ասել է Լավրովը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ