18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ապրիլի 27-ին քաղաքացիները կարող են կապ հաստատել ոստիկանության հետ

Հարգելի քաղաքացիներ, ոստիկանությունը շարունակում է «Հասարակություն-ոստիկանություն ուղիղ կապ»-ը, որի ընթացքում քաղաքացիներին հետաքրքրող հարցերին պատասխանում են ոստիկանության ստորաբաժանումների պատասխանատուները:

Վստահեցնում ենք, որ քաղաքացիների հետ յուրաքանչյուր շփումը, ձեր առաջ քաշած հարցերը, դիտողությունները, ոստիկանության գործառույթների շրջանակում առկա այս կամ այն հարցերի վերաբերյալ ձեր մտահոգությունները, նկատառումներն ու առաջարկությունները համակողմանիորեն քննարկվում և օգնում են  վերանայելու մեր աշխատանքները:

Ապրիլի 27-ին՝ հինգշաբթի օրը, ժամը 15-ից 17-ը «Ուղիղ կապի» հեռախոսազանգերին կպատասխանի ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանը, ում կարող եք հարցեր ուղղել ոստիկանության ծառայողների անօրինական գործողությունների, այդ թվում` իրավախախտումների, հակահասարակական արարքի մասին հաղորդում կամ հայտարարություն չընդունելու, ոստիկանության ծառայողների կողմից ոչ օբյեկտիվ քննություն կատարելու, քաղաքացիների նկատմամբ ոչ հարգալից վարքագիծ դրսևորելու, դիմում-բողոքներն օրենքով սահմանված կարգով չգրանցելու, դիմումներին պատշաճ ընթացք չտալու, ոստիկանության տարածքային ստորաբաժանումներում քաղաքացիների համար քաշքշուկներ ստեղծելու, և ընդհանրապես, ոստիկանության համակարգում արատավոր երևույթների դեմ պայքարը առավել արդյունավետ դարձնելու վերաբերյալ:

«Ուղիղ կապի» հեռախոսահամարն է 010-59-60-54:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ