20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Թուրքական օդուժը ավիահարվածներ է հասցրել Քուրդիստանի բանվորական կուսակցության հենակետերին

Այսօր գիշերը թուրքական օդուժը ավիահարվածներ է հասցրել նաև Հյուսիսային Իրաքի Սինջարի շրջանում գտնվող, ըստ թուրքական տեղեկատվության, այս տարածքում գործող Քուրդիստանի բանվորական կուսակցության հենակետերին:

Պետք է հիշեցնել, որ որևէ թուրքական ինքնաթիռ չէր էլ փորձում հարվածներ հասցնել «Իսլամական պետության» դիրքերին, երբ վերջինս, 2014թ. գրավելով նույն Սինջարը, փաստացի ցեղասպանության էր ենթարկում այս տարածքի եզդի բնակչությանը:

Առայժմ թուրքական ռմբահարումների վերաբերյալ Սինջարից եկող տեղեկատվությունը շատ սահմանափակ է, և չկան տվյալներ եզդի խաղաղ բնակչության շրջանում զոհերի ու վիրավորների մասին, սակայն, եթե այդպիսիք լինեն, ապա կարծում եմ՝ Հայաստանը տարբեր մակարդակներում պետք է խստորեն դատապարտի թուրքական հարձակումները եզդիական բնօրրանի հատվածներից մեկի նկատմամբ:

Իրանագետ Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան գրառումը

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ