19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԵԽԽՎ -ի համար այսօր աննախադեպ օր է․ Հերմինե Նաղդալյանը Ագրամունտի հետ կապված սկանդալից

Ինչպես արդեն հայտնի է՝ ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի առաջին օրը մեկնարկել է սկանդալով. կառույցի նախագահ Պեդրո Ագրամունտին խիստ քննադատությունների են ենթարկել եվրոպացի պատգամավորները՝ պահանջելով նրա հրաժարականը, ինչի արդյունքում Վեհաժողովի նախագահը 10 րոպե ընդմիջում է վերցրել և այլևս չի վերադարձել: Թեմայի մանրամասներին ծանոթանալու համար կապ հաստատեցինք ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար,  ՀՀ ԱԺ և ԵԽԽՎ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հետ, ով նշեց հետևյալը.

-Իհարկե,այսօր ԵԽԽՎ -ի համար աննախադեպ օր է:  Նման օր, հաստատաբար, չի եղել մեր Վեհաժողովում ,ես կասեի՝ էկզոտիկ օր է, քանի որ առաջին անգամ է այս կազմակերպության պատմության մեջ, որն այսօր ցնցվում է կոռուպցիոն սկանդալներից , և առաջին անգամ այդ սկանդալները հասել են ամենաբարձր մակարդակին: Բավական ժամանակ է, որ նման բանավեճեր են ընթանում, որոնց վերաբերյալ միշտ եղել է կայուն վերաբերմունք,այսինքն՝ գիտենք, լսել ենք, բայց փաստեր չկան: Այդպես է եղել բազմաթիվ անգամ, երբ կանոնակարգի խախտումներով հարցեր են լուծվել, որոշումներ և զեկույցներ են ընդունվել: Այդ հանդուրժողականությունը բերեց նրան, որ այսօր արդեն յուրաքանչյուր օր նորանոր մեղադրանքներ և տեղեկատվություններ են հնչում՝ կապված ԵԽԽՎ –ի կոռուպցիոն միջավայրի հետ, և այժմ մենք ականատեսն ենք , թե ինչպես համաեվրոպական այս հեղինակավոր կազմակերպության ամենաբարձր դեմքը մեղադրվում է կոռուպցիոն վարքի մեջ: Կարծում եմ մեր հանրությունը տեղեկացված է և լավ հիշում է նման օրինակներ, որոնց մասին մենք բարձրաձայնել ենք, և մեր պատվիրակությունը բավական երկար լինելով կոռուպցիոն գործընթացների կիզակետում՝որպես երկիր որի դեմ դա առավել հաճախ է կիրառվել, մշտապես պայքարել է դրա դեմ և , կարելի է ասել,  ամենաակտիվ ջատագովներից է եղել՝ կազմակերպության ինքնամաքրման և թափանցիկ ու ազնիվ գործելակերպին վերադարձի :

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ