25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառում Ստամբուլում

Ապրիլի 24-ին առավոտյան Ստամբուլի  Սուլթան Ահմեթ հրապարակում  Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում է կազմակերպվել: Ըստ թուրքական «Dogan» լրատվական գործակալության՝ միջոցառումը կազմակերպել է Թուրքիայի «Մարդու իրավունքների միությունը» (İHD):

Նշվում է, որ  արարողությանը մասնակցել են Եվրոպայից և աշխարհի տարբեր վայրերից եկած հայեր: Մասնակիցները պարզել են պաստառներ, որոնց վրա գրված է եղել «Ճանաչիր Հայոց ցեղասպանությունը, ներողություն խնդրիր, փոխհատուցիր»:

Այդ ընթացքում մի խումբ թուրք ուսանողներ վանկարկել են «Մենք Մուստաֆա Քեմալի և Էնվեր փաշայի զինվորններն ենք»: Վերջիններիս ոստիկանությունը արագ հեռացրել է տարածքից՝ խուսափելով լարվածությունից:

Միջոցառմանը  մասնակից Եվրոպայի հակառասիստական շարժման (EGAM) նախագահ Բենջամին Աբթանը լրագրողների հետ զրույցում մասնավորապես ասել է. «Ցեղասպանության ժխտողականության դեմ շարունակվող պայքարը միայն այստեղ չէ, այդ պայքարը շարունակվում է ամբողջ աշխարհում: Մենք՝ որպես Եվրոպայից և ԱՄՆ-ից  եկած հայեր և այլազգիներ,  այդ պայքարի համար այստեղ ենք»:

Նույն կազմակերպության Ստամբուլի ներկայացուցիչ  Մերալ Չըլգընը  քննադատել է այն փաստը, որ Թուրքիայում Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներ Թալեաթ և Էնվեր փաշաների անուններով հրապարակներ, դպրոցներ, փողոցներ և պողոտաներ են անվանակոչվում:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ