20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ահազանգ ռումբի մասին. Վրաստանի խորհրդարանը էվակուացրել են

Վրաստանի խորհրդարանից տարհանել են բոլորին, քանի որ անանուն զանգ է ստացվել, որ շենքում ռումբ կա տեղադրված: Տեղում այս պահին աշխատում են համապատասխան մասնագետները:

Վերջին մեկ ամսվա ընթացքում սա արդեն երկրորդ դեպքն է՝ սեպտեմբերի 6-ի երեկոյան կրկին անհայտ անձը ահազանգել էր խորհրդարանում տեղադրված ռումբի մասին: Կեղծ ահազանգողին ձերբակալեցին, սակայն նրա անունը չի հաղորդվում:

Ընդհանրապես, վերջին շրջանում Վրաստանում հաճախակիացել է հեռախոսային տեռորիզմը: Միայն վերջին մեկ շաբաթվա ընթացքում 5 անգամ ռումբի տեղադրման մասին ահազանգեր են ստացվել՝ կապված  ՙՌուսթավի 2ՙ, ՞Իմեդի՞ հեռուստաընկերությունների, ինչպես նաեւ Վրաստանի միջազգային օդանավակայանի հետ: Բոլոր դեպքերում ահազանգերը կեղծ են եղել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ