25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

“Յանուկովիչի պագոնները չընկան… ամոթ է”

”Հաստատ ոչ Հայաստանի Մաքսային միությանը միանալու մասին Սերժ Սարգսյանի որոշումը”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ”Ժառանգություն” կուսակցության վարչության անդամ Ստեփան Սաֆարյանը` ի պատասխան հարցի, թե ինչը կարող է միավորել հայաստանյան քաղաքական ուժերին` ընդդիմությանն ու քաղաքացիական հասարակությանը:

Նշենք, որ Ուկրաինայի փոխարտգործնախարար Անդրեյ  Օլեֆիրովը օրերս Արևելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը հայտարարեց, որ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը միավորել է Ուկրաինայի կառավարությանը, ընդդիմությանն ու քաղաքացիական հասարակությանը:

Սաֆարյանը կարծում է, որ Հայաստանի դեպքում միավորիչ ևս կարող է լինել Ասացացման համաձայնագիրը : ”Ժողովրդավարության խնդիրը ոչ պակաս կարևոր է միավորման տեսանկյունից, որքան ղարաբաղյան խնդիրը”,-նշեց Սաֆարյանը` հավելելով, որ այդ դեպքում Հայաստանում մարդիկ կունենան իրավական պետություն, սոցիալական ապահովություն, մարդու իրավունքները պաշտպանված կլինեն:  

” Ի տարբերություն Ուկրաինայի` մեզ մոտ հակառակն է գնում, և հակառակ գնացողը իշխանությունն է, ոչ թե ընդդիմությունը: Ուկրաինայում այն իշխանությունը, որ այսքան ժամանակ ժողովրդավարության հարցերով մտահոգ չէր, ավելի շատ բիզնես շահեր ուներ, որը դատական համակարգի կոռուպցիան չէր հաղթահարում, հանկարծ ինքը միացավ ընդդիմությանը, տվյալ պարագայում իշխանությունը գնաց ընդդիմությանը միանալու ճանապարհով, ինչն, իհարկե, ամոթալի չէ:

Կներեք, Յանուկովիչի պագոնները չնըկան, որ ինքը միացավ ընդդիմությանը, բայց քանի որ Հայաստանում գողական բարքերն են քաղաքականությանը խառնվախծ, այստեղ ամոթ է, որ ընդդիմության ասածը լսեն, միանան ու զիջումների գնան”,-բացատրեց Ստեփան Սաֆարյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ