28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Աղքատության կրճատում, եկամուտների ավելացում. ինչպես ենք ծախսում ՀԲ-ի փողերը

image_26234

Գյուղատնտեսական երկուշաբթիների հանրային հարթակում այսօր քննարկվել  է “Աղքատության կրճատում, եկամուտների ավելացում. ինչպես ենք ծախսում ՀԲ-ի փողերը” թեման:  
 
Գյուղական համայնքներում կուտակված խնդիրների լուծման ամենաճկուն մեխանիզմ է դիտարկվում կոոպերացիայի զարգացումը: Այս գաղափարի կենսունակությունն առաջին հերթին պայմանավորված է Հայաստանի գյուղատնտեսական առանձնահատկություններով:

Գյուղատնտեսական Ծրագրերի Իրականացման  Գրասենյակ (ԾԻԳ) պետական հիմնարկի տնօրեն Գագիկ Խաչատրյանը տեսացուցադրությամբ ներկայացրեց համայնքներում իրականացված աշխատանքը, “Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարում և մրցունակություն” վարկային ծրագրի սոցիալական համատեքստը:

Հանդիպման ընթացքում ներկայացվեցին  հասարակական սեկտորի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի  մի շարք գիտնականների, ինչպես նաև՝ գյուղապետերի, կոոպերատիվների միության նախագահի տեսակետները կոոպերացիայի գաղափարի մասին, ովքեր, ընդհանուր առմամբ, պաշտպանելով այդ մտահաղացումը, արել էին որոշակի դիտարկումներ :

Մասնավորապես, հասարակական կազմակերպության ղեկավարներից մեկը մտավախություն էր հայտնել, որ հողերը կարող են դառնալ մի քանի օլիգարխի սեփականություն, իսկ գյուղացիները կարող են վերածվել սեզոնային աշխատողի՝ առանց որևէ սեփականության իրավունքի: 
 
Բանախոսը  փաստեց, որ բոլոր գյուղացիներին տրվում է մեկնարկային հնարավորություն, և պետք է կոոպերատիվը դիտարկել որպես միջոց և ոչ թե՝ նպատակ, առավել ևս՝ նախկին կոլխոզ,: Ըստ Խաչատրյանի, կոոպերացիան միջոց է գյուղացու աղքատության կրճատման և եկամուտների ավելացման համար:  Գագիկ Խաչատրյանը նշեց, որ այդ ծրագրի հիմնական նպատակը գյուղացին է, նրա աշխատունակության բարձրացումը, նրա մոտիվացիան:  

Տեսապատկերներով ցուցադրվեց նաև կոոպերացիաների գործունեությունը՝  շինարական աշխատանքներից մինչև  գյուղտեխնիկայի տրամադրումը: 

Թեմատիկ շրջանակում քննարկվեցին նաև գյուղմթերքների արտադրությանը, իրացմանը, անասնապահությանը, կոոպերացիների զարգացման համատեքստում՝ հարկային հնարավոր խոչընդոտներին, ապահովագրությանը վերաբերող խնդիրները: Ի պատասխան  հնչեց, որ այդ ամենը մասնագիտական շարունակական քննարկումների փուլում է, և այդ մասով անհրաժեշտություն է առաջանում կոոպերացիայի մասին օրենքի ընդունումը:  

Տեսակետ հնչեց, որ կոոպերատիվի  գաղափարը շահեկան է ոչ միայն Հայաստանի բնակչության զգալի մասին գործունակ դարձնելու առումով, այլև՝ այդ համակարգը խոստանում է լուրջ եկամուտներ ապահովել հենց երկրի ներսում` աշխատելու միջոցով՝ դրանով կանխելով արտագաղթի ծավալները և արտագնա աշխատանքի մեկնողների թվի աճը: Գյուղատնտեսության ԾԻԳ-ի տնօրենի հավաստմամբ` ծրագիրն, ըստ էության, սոցիալական է,  կոչված է, գյուղացիների ջանքերը մեկտեղելով, լուծել նրանց խնդիրները: Իսկ ծրագրի արդյունքներն, իրոք, տպավորիչ էին.

29 համայնքում ավարտվել  են արոտավայրերի ջրարբիացման համակարգերի շինարարական  աշխատանքները (66.4 կմ ջրագիծ): 53 համայնքի սպառողական  կոոպերատիվներին տրամադրվել է  290 միավոր գյուղտեխնիկա: Էականորեն աճել է անասնագլխաքանակն ու կաթի ծավալները: Անասնագլխաքանակի աճի տեմպերով Հայաստանն այսօր ԱՊՀ-ում  առաջատար է:

ԳՆ  հասարակայնության հետ կապերիի բաժին

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ