29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

«Թուրքիան գիտի, որ Ցեղասպանություն է եղել, ընդունում է, պարզապես չի բարձրաձայնում» /տեսանյութ/

crop_168011510_wLvx

Այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում  էին Արսեն Գրիգորյանի (Մրրո) ղեկավարած «Հայ երգասաններ» խմբի երգիչները։ Henaran.am-ի  թղթակցի հետ զրույցում   ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը նշեց, որ յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին «Հայ երգասաններ» խումբը գալիս է Ծիծեռնակաբերդ՝ Հայոց մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակը հարգելու և  առ Աստված միասնական աղոթք բարձրացնելու:

crop_168010400_f6VK

«Մենք այսօր եկել ենք այստեղ՝ մեր երդումը նորոգելու և մեր նահատակված սրբերին ասելու, որ մենք հաստատ կշարունակենք ազգի հարատևման և  հայի տեսակը պահելու գործը, որը սկսել են մեր 1.5 միլիոն  նահատակված սրբերը: Այս օրը մեզ համար դարձել է հարատևման  օր: 1.5 միլիոն հայ նախընտրեց նահատակությունը՝ դավանափոխությունից և ազգափոխությունից, ուստի մենք պարտավոր ենք շարունակել հայի արարման, հարատևման գործը»,- ընդգծեց  Արսեն Գրիգորյանը:

Լրագրողների հարցին՝ արդյո՞ք վաղեմության ժամկետը չի սպառնում Հայոց ցեղասպանության ճանաչման գործին, Արսեն Գրիգորյանը  պատասխանեց. «Չեմ կարծում, որ վաղեմություն կա այս հարցում: Այսօրվա Թուրքիան գիտի, որ Ցեղասպանություն է եղել, ընդունում է, պարզապես չի բարձրաձայնում, բայց մի օր Թուրքիան ևս  կբարձրաձայնի: Եվ ո՞վ է ասում, որ մենք միայն բարոյական կամ նյութական փոխհատուցում ենք պահանջում: Մենք ամբողջական հատուցում ենք պահանջում: Այն վնասրը, որ կրել է մեր ազգը, բոլորի համար օրինակ պիտի լինի. այդ ոճրագործությունը պիտի դատապարտվի ու հատուցվի, որպեսզի չկրկնվի: Եթե Հայոց ցեղասպանությունը ժամանակին դատապարտվեր,  հետագայում չէին լինի այլ ոճրագործություններ, ինչպես Հոլոքոստը, Ռուանդայի ցեղասպանությունը և, առհասարակ, մարդկության դեմ այսօր  իրագործվող ոճիրները»:

Արսեն Գրիգորյանը հիշեցրեց՝ այսօրվա Թուրքիան փոխել է կառավարման համակարգը, բայց էությամբ չի փոխվել, շարունակում է ժխտողական քաղաքականությունը:

 «Հույս ունենանք,  որ նրանց անասնական ծագումը կփոխվի, իրենք կընդունեն իրենց նախնիների կատարած ոճիրը, դրանով կմաքրվեն»,- ասաց Արսեն Գրիգորյանը՝ ընդգծելով՝   համամիտ չէ այն պնդման հետ, թե հայ ազգը  վերջին հարյուրամյակում սգավոր է դարձել և ընկճվել:

«Մենք երբեք ընկճվող բնավորություն չենք ունեցել. միշտ էլ կռիվ տվող ենք եղել, պարզապես որոշ պետությունների ձեռնտու է եղել ստեղծել զոհի կերպար՝ հայ ազգի հետ կապված: Մենք հաղթող տեսակ ենք»,- եզրափակեց Արսեն Գրիգորյանը:

 
 
KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ