20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Սխալ է, թե 100-ամյակից հետո ոչինչ անել հնարավոր չէ

Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը սխալ է համարում տեսակետը, թե  Մեծ Եղեռնից հարյուր տարի հետո ոչինչ փոխել հնարավոր չէ: «Մենք հիմա ճանաչումից պետք է գնանք դեպի պահանջատիրություն, հատուցում»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Էդիկ Մինասյանը: Վերջինս նշեց, որ բավական մեծ աշխատանքներ արվեցին 100-ամյակին ընդառաջ, Երևանում կայացավ « Ընդդեմ ցեղասպանության» գլոբալ համաժողովը, և միջազգային ճանաչմանը միացան մի շարք երկրներ, շատերն ընդունեցին Հայոց ցեղասպանությունը:

Նրա խոսքով՝ Ցեղասպանության միջազգային ճանաչման խնդրում Հայաստանն այսօր որոշակի առաջընթաց ապրել է:
 «Հաջորդ կարևոր առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ այսօր Թուրքիայում իրավիճակ է փոխվել: Հրանտ Դինքի թաղման արարողությունից հետո այդ փոփոխությունը նկատելի էր, երբ տեսանք, թե ինչ մեծ թվով մարդիկ «Մենք բոլորս Հրանտ Դինք ենք» պաստառներով էին մասնակցում Հրանտ Դինքի թաղմանը»,-նշեց Էդիկ Մինասյանը:
 «Թուրքիան ճանաչումից պետք է անցնի փոխհատուցման: Մենք պետք է իրավական լուծում գտնենք հարցի համար, ընդ որում, մեզ պետք է կոմպլեքս մոտեցում»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ