18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Որը պետք է լինի մեր քայլը

«Անկարան արդեն վաղուց սպառել է Հայոց ցեղասպանությունը ժխտելու հնարավորությունը»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Հակոբ Չաքրյանը: Ըստ նրա՝ Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը գործնական նշանակություն ունի: «Որքան ծավալվում է այդ գործընթացը, այնքան Հայաստանի հեղինակությունը միջազգային ասպարեզում Թուրքիայի նկատմամբ աճում է»,-նկատեց նա:

Թուրքագետը համարում է, որ Միացյալ Նահանգներն աշխարհի միակ լիարժեք գերտերությունն է, նրա կողմից ճանաչումը թափ կհաղորդի Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին, Միացյալ Նահանգների օրինակին կհետևեն նաև այլ պետություններ, մասնավորապես` Մեծ Բրիտանիան, Իսրայելը և այլն: «Հաճախ հարցնում են` Թուրքիան կճանաչի՞ Հայոց Ցեղասպանությունը, թե ոչ: Եթե Միացյալ Նահանգները ճանաչի, ես թուրքերին էլ եմ ասել, մենք Թուրքիայի ճանաչման կարիքը չենք ունենա»: Թուրքագետը վստահեցրեց, որ Թուրքիան շարունակում է պահպանել իր ժխտողական վերաբերմունքը՝ ասելով, որ 1.5 միլիոն մարդ չի սպանվել, ընդհակառակը հայերն են իրենց կոտորել, որից հետո թուրքական որոշ խմբավորումներ, վրեժխնդիր լինելով, մի քանի հայի սպանել են: Սպանված հայերի թիվը մինչև 6000-ի են իջեցրել, իսկ թուրքերինը 580 հազարից ավելի :

Հակոբ Չաքրյանը հավելեց, որ պետք է փորձել ցեղասպանության հարցի փոխարեն միջազգային հանրության օրակարգ մտցնել ցեղասպանության հետևանքների վերացման հարցը: Սա պետք է լինի հայկական կողմի քայլը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ