24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Օզոնային շերտի մաշվածությունը` քաղցկեղի պատճառ

Սեպտեմբերի 16-ը Օզոնային շերտի պահպանման միջազգային օրն է: Օզոնային շերտի պաշտպանության հարցը թերեւս միակ խնդիրն է, որի պարագայում մարդկությունը հասել է իր նպատակին` բավականին դրական տեղաշարժ կա այս ոլորտում:

Այս մասին այսօր ՛՛Հենարան՛՛ մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՛՛Հանուն կայուն մարդկային զարգացման՛՛ հ/կ նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը:

Ըստ նրա` առաջին անգամ 1980-ականներին ճապոնացիները հայտնաբերեցին, որ օզոնային շերտը որոշ հատվածներում մաշված է: Հետագայում արդեն ուսումնասիրությունները ցույց տվեցին մեծ քաղաքներում օզոնային շերտը մաշված է` ցանցի նման է:

“Պատճառը ֆրիոններն էին, եւ կոնվենցիա ընդունվեց, որը խրախուսում էր երկրներին կրճատել ֆրիոնների արտադրությունը: Խնդիրը դժվար չէր, եւ երկրները սկսեցին դա փոխարինել այլ նյութերով”,- ասաց նա:

1999 թվականին Հայաստանը նույնպես միացել է վերոնշյալ կոնվենցիային եւ շուտով բարելավում է նկատվել: Օզոնային շերտի ուսումնասիրությամբ Հայաստանը զբաղվում է դեռեւս 1992 թվականից, կան համապատասխան կայաններ: Սակայն, բնապահպանի խոսքով` պարզվել է, որ այն, ինչով փոխարինվում են ֆրիոնները, ջերմոցային գազ է եւ ազդում է կլիմայի փոփոխության վրա:

“Մի հարցը լուծում ենք, մի այլ հարց է առաջանում”,- նշեց բանախոսը: Կարինե Դանիելյանը նշեց այն վտանգները, որոնք կարող է առաջացնել օզոնի շերտի բարակումը:

“Օզոնային շերտը պաշտպանում է ուլտրամանուշակագույն եւ ռենտգենային ճառագայթներից, որոնք ակտիվորեն քաղցկեղ են առաջացնում: Որքան ավելի մաշված է օզոնային շերտը, այնքան ավելի շատ են հիվանդանում, հատկապես` մաշկի քաղցկեղով”,- ասաց բնապահպանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ