25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայ ազգը Քրիստոսի տանջանքները կրեց

Սիրելի հայրենակիցներ, այսօր մենք սրտի մեծ ցավով ենք հիշում 1915 թվականը և խոնարհվում ենք անմեղ զոհերի շիրիմների առջև: Բոլոր տաղավար տոներից հետո, Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ միասին, մենք նշում ենք ՛՛Հիշատակաց օրը՛՛ և մեր նախնիների հոգիների համար ի խորոց սրտի աղոթում ենք:

Ապրիլի 24-ը մեր ազգի համար ամենացավալի և ողբերգական օրն է եղել: Եկեք ազգովի ևս մեկ անգամ ի խորոց սրտի աղոթենք մեր ազգի բոլոր նահատակների, մարտիրոսների համար: Հայ ազգը Քրիստոսիսի դառը ճանապարհով անցավ և Քրիստոսի տանջանքները կրեց: Քրիստոսը խաչվեց, մեռավ և երրորդ օրը հարություն առավ: Մենք Սուրբ Զատիկին իրար մեծ ավետիս տվեցինք:

Հիսուս Հարյավ Ի Մեռելոց, և մեզ և ձեզ մեծ ավետիս: Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի: Հիմա էլ մենք ազգովի Հարություն առանք, ստեղծեցինք անկախ պետություն և անպայման կզորանանք և կբարգավաճենք: Միայն պետք է, մեր Սուրբ Հավատքով, ազգովի միաբանվենք և մենք անպարտ ենք:

Աստված պահապան և օգնական թող լինի՝ Աշխարհասփյուռ Հայությանը, Հայոց Բանակին և Հայաստան Աշխարհին: Ամեն:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ