25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Պայթյուն գազալցակայանում․ կա զոհ

Ապրիլի 23-ին, ժամը 17:20-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Արփի գյուղի սկզբնամասում գտնվող գազալցակայանում ավտոմեքենա է պայթել, կան տուժածներ և զոհ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի 113-րդ կմ-ին՝ գազալցակայանում, լիցքավորման ժամանակ պայթել է 1973 թ. ծնված Ռ. Գ.-ին պատկանող «Chery» մակնիշի 35 DC 781 պետհամարանիշի ավտոմեքենայի գազաբալոնը, ինչի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից լցակայանի աշխատակից 1983 թ. ծնված Ա. Կ.-ը տեղում մահացել է։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը գազալցակայանի տարածքից Եղեգնաձորի ԲԿ են հոսպիտալացվել 1989 թ. ծնված Մ. Հ.-ը և 1983 թ. ծնված Գ. Հ.-ը:

Բժիշկները Մ․ Հ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Գ․ Հ.-ը՝ բավարար:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ