24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Դարդ ու ցավով…» /տեսանյութ/

«Ես վստահ եմ, որ այն թիմը, որը տարիներ շարունակ շփվել է երևանցիների հետ, սրտացավ լինելով իր աշխատանքին, սրտացավ լինելով քաղաքացիների բարձրացրած հարցերի նկատմամբ և հետևողական լինելով կարող է այս ծրագիրը իրակնություն դարձնել»,-այսօր` ապրիլի 22-ին Արաբկիր համայնքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ ավագանու ցուցակը գլխավորող թեկնածու, գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Նշենք, որ ՀՀԿ ավագանու ծրագիրը կոչվում է` Հանուն Երևանի:

Տարոն Մարգարյանը ընդգծում է, որ բարեփոխումների և կառավարման ոլորտում դեռ շատ անելիք կա:

«Տարբեր ժամանակներում մենք շփվելով մեր քաղաքացիների հետ, ապրելով իրենց դարդ ու ցավով, լսելով իրենց դարդն ու ցավը ու հիմա խոստանում ենք բոլոր խնդիրները աստիճանաբար լուծել»,-ասաց Տարոն Մարգարյանը:

Նշենք, որ մայիսի 14-ին կկայանա Երևանի Ավագանու ընտրությունները:Պաշտոնական քարոզարշավը մեկնարկեց երեկ` ապրիլի 21-ին: Ընտրություններին մասնակցության հայտ են ներկայացրել երեք քաղաքական ուժ՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Ելք» դաշինքը և «Երկիր ծիրանի» կուսակցությունը։

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ