25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հետևո՞ւմ են նորաձևությանը հայ պաշտոնյաներն ու նրանց կանայք

Հայ պաշտոնյաները` կին, թե տղամարդ, հետևում են նորաձևությանը: Նման տեսակետ Henaran.am_ի հետ զրույցում հայտնեց նորաձևության բլոգեր Մարիաննա Քաբաբյանը:

«Պաշտոնյաներն ունեն հատուկ dress code, որին հետևում են և չեն կարող շատ ու շատ տրենդներ գնել ու կրել, դա հասկանալի պատճառներով, քանի որ իրենց պաշտոնին հարիր պետք է հագնվեն ու տեսք ունենան: Բայց այո, այսօր յուրաքանչյուր պաշտոնյա հայ կին, կամ պաշտոնյայի հայ կին իրեն կարող է թույլ տալ և թույլ է տալիս, իրեն հետևում է ու շատ ոճային, նորարձև է հագնվում»:

Ինչ վերաբերում է տղամարդկանց, ապա նորաձևության բլոգերը նրանց պարագայում ևս նորաձևությանը հետևելու միտում է նկատում:

«Տղամարդիկ նույնպես շատ լավ հետևում են նորաձևությանը: Լյուքս դասի հագուստը, որ այսօր Հայաստանում էլ է ներկայացված, իրենց վրա էլ ենք տեսնում ու շատ ոճային են նայվում»,-ընդգծեց Մարիաննա Քաբաբյանը:

Նրա խոսքով՝ մեր պաշտոնյաները, իհարկե, ոչ բոլորը կրում են նորաձևության առաջատար  տների հագուստներ:

«Ընդհանրապես Հայաստում դեպի նորաձևությունը ուշադրությունը շատ մեծ է, ինչն իհարկե գովելի է»,-եզրափակեց նորաձեւության մասնագետը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ