23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Կառավարությունում քննարկվել են Երևանի կառուցապատման ծրագրերը

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Երևանի կառուցապատմանն ու շինարարության ոլորտի խթանմանը վերաբերող մի շարք հարցեր:

Անդրադարձ է կատարվել «Հին Երևան» կառուցապատման ներդրումային ծրագրի իրականացմանը Գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքներում: Կարեն Կարապետյանը կարևորել է ներդրումային ծրագրի իրականացումը, որը կնպաստի ոչ միայն հուշարձան շենքերի վերականագնմանը, ներդրումների ներգրավմանը, այլ նաև շինարարության ոլորտի զարգացմանը: Այդ համատեքստում, վարչապետը պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին տվել է կոնկրետ հանձնարարականներ:

Խորհրդակցության ընթացքում  քննարկվել են նաև Կոնդ և Ֆիրդուս թաղամասերի կառուցպատման ծրագրերին առնչվող հարցեր: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ