19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հայ ժողովուրդը շարունակում է արդարություն պահանջել. Արամ Ա-ի պատգամը

Լիբանանում Հայոց ցեղասպանության 102-ամյակին ընդառաջ մի շարք միջոցառումներ են անցկացվել:

Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսությունից հայտնում են, որ Մեհրաբում Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի ոգեկոչումն սկսել է Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի պատգամով:

«Ցեղասպանությունը մարդկության դեմ գործած ոճիր է: Հայ ժողովուրդը 20-րդ դարում գործած ցեղասպանության առաջին զոհն է եւ շարունակում է արդարություն պահանջել, մինչդեռ թուրքական իշխանությունները շարունակում են ժխտողական քաղաքականություն վարել»,- իր պատգամում ասել է Արամ Ա կաթողիկոսը՝ հավելելով, որ հնարավոր չէ մոռանալ կամ թաղել իրականությունը: «Ազգը չի մեռնի, եթե կյանքի նկատմամբ հավատք ունի, անցյալի նկատմամբ հավատարմություն, իսկ ապագայի նկատմամբ էլ տեսլական է»,- նշել է Վեհափառ Հայրապետը:

Անդրադառնալով Օսմանյան կայսրության իրագործած կոտորածներից հետո հայերի կյանքում լիբանանցիների ունեցած դերին, Վեհափառը նշել է, որ նրանք օրինակելի կերպով,  արտակարգ հյուրընկալությամբ իրենց հարկի տակ ընդունել են օսմանյան նախճիրից ճողոպրած հազարավոր հայորդիների: «Հայերի վերածնունդը սկսվել է Լիբանանում, եւ հենց այդ պատճառով է, որ Լիբանանն իր հատուկ տեղն ու դերն ունի աշխարհի տարբեր ծայրերում ցրված հայորդիների սրտի մեջ»,-ասել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը:

Վեհափառ Հայրապետը նշել է, որ իր ծնողները եւս ցեղասպանությունից փրկվածներ են: «Հայրս ասում էր, որ լիբանանցի լինել չի նշանակում լիբանանյան անցագիր ունենալ: Լիբանանցի լինելը հրավեր է եւ հանձնառություն` հանուն ազատ եւ գերիշխան Լիբանանի եւ կհատկանշվի համերաշխությամբ եւ բազմազանությամբ»,-ասել է նա:

Եզրափակելով իր խոսքը` Վեհափառ Հայրապետն ասաց, որ ապրիլի 24-ը մարտահրավեր է արդարությանը, մարդու արժանապատվությանն ու իրավունքների պաշտպանությանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ