29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Չպետք է սևեռվել՝ Թրամփը կարտասանի այդ բառը, թե ոչ

f5640ae1a8f880_5640ae1a8fc95.thumb

Անհրաժեշտ է վերաիմաստավորել մեր անցած պայքարի ուղին։ Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին, իրավական դաշտում իրականացվող աշխատանքներին, ասաց  ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայկական հարցի և հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ Արմեն Մարուքյանը։

Նա նշեց, որ  Հայաստանի Հանրապետությունը պետք է ստանձնի Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման գործընթացի համակարգումը և չսպասի այս կամ այն երկրի առաջնորդի հայտարարություններին:

«Մենք տեսել ենք, որ ԱՄՆ շատ նախագահներ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախընտրական խոստում են տվել, սակայն այդ պարագայում էլ նման քայլ չի արվել, ցեղասպանություն բառը չի արտաբերվել: Հիմա, եթե նախագահ Թրամփը որևէ խոստում չի տվել, հետևաբար նա ավելի ազատ է իր քայլերի, իր գործունեության մեջ: Ես կոչ կանեի այդքան չսևեռվել այն հանգամանքի վրա, թե ԱՄՆ-ի նախագահը ապրիլի 24-ի նախօրեին կարտասանի այդ բառը, թե ոչ, դա այլևս մեզ պետք է չհետաքրքրի»,-ասաց Արմեն Մարուքյանը:

Բանախոսի կարծիքով՝ պետք է նոր օրակարգով առաջ շարժվել, այն օրակարգով, որն ամրագրված է 2015 թվականին հունվարի 29-ի հռչակագրում։

«Այսուհետ մեր գերխնդիրը, գերնպատակը Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման համար պայքարն է։ Միջազգային ճանաչման ու դատապարտման գործընթացը մենք այլևս պետք է դիտարկենք որպես գործիք, միջոց՝ հետևանքների հաղթահարմանը հասնելու համար։ Չպետք է բավարարվենք միայն իրավական ուղղությամբ աշխատանքներով։ Փորձը ցույց է տալիս, որ միջազգային ամենահեղինակավոր դատական ատյաններն էլ քաղաքականացված մարմիններ են և երբեմն կատարում են քաղաքական պատվեր։ Պետք է ավելի ճիշտ թիրախ ընտրենք մեր քաղաքական գործունեության համար»,-ասաց Մարուքյանը։

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ