20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Արմատներ» ֆիլմի հեռուստապրեմիերան

Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում ապրիլի 24-ին՝ ժամը 21:45-ին, կկայանա «Արմատներ» ֆիլմի առաջին հեռուստատեսային ցուցադրությունը: Այն ամփոփում է Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված բոլոր միջոցառումներն ու պատմում երիտասարդ զույգի սիրո պատմություն, որը զուգահեռաբար միահյուսված է Հայոց ցեղասպանության թեմային, հիշողություններին:

Բացի այդ, Առաջին ալիքի եթերում ժամը 19:50-ին կներկայացվի նաեւ Հանրայինի պատրաստած «Գործ N22/21. Սողոմոն Թեհլիրյան» խորագրով ֆիլմը, որը գրեթե 1 տարի տեւած լրագրողական հետաքննություն է «Նեմեսիս» գործողության ծրագրի եւ Սողոմոն Թեհլերյանի դատավարության դեռեւս չբացահայատված կողմերի մասին:

Տիգրան Դանիելյանի «Պատերազմի եւ խաղաղության կռիվ» հեռուստաֆիլմը եթերում կլինի ժամը 16:25-ին եւ կներկայացնի այսօրվա Հալեպը ու շուրջ 7 տարի տեւող պատերազմական իրավիճակում գտնվող հայ ընտանիքների պատմությունները:

Հանրայինի եթերում ժամը 12:30-ին կցուցադրվի Աննա Հեդվիգ Բյուլի մասին «Վերջին Աղոթքը» փաստա-վավերագրական ֆիլմը, որտեղ պատմվում է էստոնացի միսիոների՝ Հայոց եղեռնից փրկված հայ որբերին ու այրիներին օգնելու սխրանքի մասին:

Ժամը 14:30-ին կցուցադրվի «Արարատ»-ը, իսկ ժամը 17:35-ին՝ «Մայրիկ»-ը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ