19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ներոնի օրերում էլ, այսօր էլ

Ներոն Կայսրը փառասիրություն ուներ քերթվածներ գրելու և ամեն անգամ, որ մի բանաստեղծություն էր հորինում, պալատ էր կանչում Հռոմի նշանավոր իմաստուններին ու կարդում էր, նրանց կարծիքը իմանալու համար:

Բնականաբար լսողների հիացումն ու փաղաքշական արտահայտությունները գերազանց էին լինում:
Պալատում միայն Սենեկա փիլիսոփան էր, ով համարձակվում էր իր ճիշտ կարծիքը հայտնել Կայսրին՝ հայտարարելով, թե թերթվածը բոլորովին զուրկ էր արժեքից: Եվ փիլիսոփայի այս անկեղծ արտահայտությունը պատճառ էր լինում, որ Ներոնը սաստիկ բարկանար ու նրան քար կոտրելու ուղարկեր:

Սենեկան, ճշմարտության սիրույն տասնյակ տարիներ դատապարտվում է այդ ծանր պատիժը կրելու:
Կայսրը մի նոր քերթված է գրում և կրկին պալատ հրավիրում մայրաքաղաքի բոլոր գիտնականներին, որոնք բանաստեղծությունը լսելուց հետո, ասում են, թե նման քերթված գրված չէր դեռևս ոչ մի բանաստեղծի կողմից:
Կայսրը սակայն չբավականանալով նրանց գովեստի արտահայտություններից, ուզում է իմանալ Սենեկայ փիլիսոփայի կարծիքը:

Կայսրը բանաստեղծությունը կարդալուց հետո հարցնում է իմաստունին.  Ո՜վ Սենեկա, ուզում եմ ճշմարտությունը լսել միայն քո բերանից, խոսիր համարձակ և հայտնիր ինձ անկեղծ կարծիքդ այս բանաստողծության մասին:

Ծերունի փիլիսոփան առանց Կայսրին նայելու, խոսքը զինվորներին ուղղելով, ասում է.  Տարեք Ինձ նորից քար կոտրելու:

Այս է ամենաբարձր նշանակետը և ամենագեղեցիկ նվաճումը, որը ցույց տվեց մեծանուն իմաստասերը ճշմարտությունը նվաճելու։

 Ո՞վ է այսօր ուզում լսել ճշմարտության մասին: Ի՞նչ են փոխվել Ներոն Կայսրի ժամանակներից: Նույն մարդը չի՞: Այսօր էլ կան Սենեկա փիլիսոփայի նման ճշմարտության քարոզիչներ, բայց ո՞վ է լսում ու տեղ տալիս նրանց: Դժբախտաբար ոչ ոք: Այս է ցավալի իրականությունը։

Տեր Հովսեփ քահանա Հակոբյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ