20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Մեզ համար ավելի հոգեհարազատ Զարուհի Փոստանջյանն է. զոհված զինվորի մայրը` ցուցակում (տեսանյութ)

Բանակում խաղաղ պայմաններում 10 տարի առաջ մահացած զինվոր Տիգրան Օհանջանյանի մայրը՝ Գոհար Սարգսյանն ընդգրկվել է մայիսի 14-ին Երևանի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած «Երկիր Ծիրանի» կուսակցության ցուցակում: Henaran.am-ի հետ զրույցում նա ասաց, որ երբ 2007 թվականին սկսեց պայքարել, չէր մտածում, որ այսքան երկար պայքարելու է: «Պայքարի ոգին է, որ քեզ ստիպում է հասնել արդարության: Ինչու չէ՞, հավատում ենք, որ տիկին Փոստանջյանը մեր աջակցությամբ կհասնի հաղթանակի, այս կեղտոտ Երևանը կտանի մաքրության»,-նշեց նա:

Գոհար Սարգսյանը Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանին կոչ է անում գոնե մեկ անգամտրանսպորտով գնալ ծայրամասեր ու տեսնել, թե ինչպես է ժողովուրդը հասնում աշխատանքի: 

Հետաքրքրվեցինք նաև, թե ինչու հենց «Երկիր Ծիրանին», ոչ «Ելքը», ինչին տիկին Գոհարը պատասխանեց, որ այս տարիների ընթացքում Զարուհի Փոստանջյան պատգամավորն է իրենց կողքին եղել: «Մեզ համար ավելի հոգեհարազատ Զարուհի Փոստանջյանն է, քան «Ելքի» թեկնածուն, որովհետև այն ժամանակ էլ դիմել ենք բոլոր կազմակերպություններին, միայն տիկին Փոստանջյանն է, որ արձագանքել է»:

Առավել մանրամասն` տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ