24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՀՀԿ-ն Երևանի ավագանու ընտրություններով կդառնա ընդդիմություն. «Ելքի» քայլերը մեկնարկեց (ֆոտո)

Այս պահին «Ելք» դաշինքը Սունդուկյան-Աբովյան խաչմերուկում է գտնվում: Դաշինքի ներկայացուցինե8ը քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քայլերթ են իրականացնում` վանկարկելով «ելք կա»: Նման կերպ նրանք մեկնարկը տվեցին Երևանի ավագանու ընտրությունների պաշտոնական քարոզարշավի:

Իր խոսքում Նիկոլ Փաշինյանը նշեց` երևանցիները մայիսի 14-ին հնարավորություն կունենան փոխել Երևանի ապագան: Դավիթ Խաժակյանն էլ ասաց, թե ընտրելով «Ելքին»` քաղաքապետի պաշտոնում կտեսնեն Նիկոլ Փաշինյանին, և տեղի կունենա իշխանափոխություն:

Քիչ հետո նրանք կշարժվեն դեպի Հյուսիսային պողոտա, որի ընթացքում կլինի հանրահավաք, և հնարավորություն կունենան քննարկել Երևանի ներկան ու ապագան: Նիկոլ Փաշինյանը բոլորին հրավիրեց հանրահավաքի: 

Իսկ լրագրողների հետ զրույցում Ն. Փաշինյանը հայտարարեց. «ՀՀԿ-ն Երևանի ավագանու ընտրություններով կդառնա ընդդիմություն և կնպաստի մեր արդյունավետ աշխատանքին»:18090505_1351863551564460_1816260139_o 18090776_1351863944897754_3158425_o

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ