19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Արևի քաղաքին մարդկային ջերմություն. «Երկիր Ծիրանիի» կարգախոսը (տեսանյութ)

Քիչ առաջ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Երկիր Ծիրանի» կուսակցությունը տվեց քարոզարշավի պաշտոնական մեկնարկը: Վայրը Ազատության հրապարակն էր, նախ կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը լրագրողներին ու ներկաներին ներկայացրեց իրենց ծրագիրը, ապա ցուցակում ընդգրկված անդամներին:

Կուսակցության կարգախոսն է «Արևի քաղաքին մարդկային ջերմություն»:

Զարուհի Փոստանջյանն ասաց, որ Երևանը պետք է դառնա համահայկական մայրաքաղաք: Ծրագրում անդրադարձ կա քաղաքի բոլոր խնդիրներին ճարտարապետությանը, փողոցների և բակային տարածքների բարեկարգմանը, արտաքին լուսավորությանը, հանրային տրանսպորտին, մետրոպոլիտենի շինարարությանը: Ըստ «Երկիր Ծիրանիի»` ժամանակակից քաղաքը պետք է ունենա նաև տրամվայ, ինչն այսօր վերացված է: Հեծանվային ուղիներին է անդրադարձ կատարված նաև, աղբահանության խնդիրներին և այլն: 

Այլ մանրամասները տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ