20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Խնդիրը կուշտ լինելը չէ

Ահա սա է քո քույր Սոդոմի անօրենությունը. հպարտություն, հացի կշտություն, անհոգ հանգստություն ուներ նա և իր աղջիկները. և խեղճի ու աղքատի ձեռքը չէր ուժեղացնում: Եզեկիել 16.49 Սոդոմն ու Գոմորը կործանվեցին իրենց անօրենության պատճառով:

Նրանց մեղքերը շատ էին, բայց բոլորի արմատը նույնն էր` հպարտություն, հացի կշտություն, անհոգ հանգստություն: Այսօր էլ այս երեք մեղքերը հարձակում են մարդկանց վրա, բայց Հիսուսն ասաց.

«Երանի նրանց, որ սոված և ծարավ են արդարության, որ նրանք կկշտանան»: Խնդիրը կուշտ լինելը կամ շատ փող ունենալը չէ, այլ այն, որ հպարտանում և կորցնում ես ուրիշի հանդեպ սրտացավությունը: Քեզ չի մտահոգում, որ մերձավորդ` եղբայրդ, քույրդ, ազգականդ, այլ կերպ ասած` Տիրոջ պատկերով ստեղծված մարդը սոված է կամ ինչ-որ բանի կարիք ունի: Սիրելինե’ր, եթե դուք ապրում եք անհոգ հանգստության մեջ, վտանգավոր ճանապարհի վրա եք: Քրիստոսը չասաց. «Ինձ մոտ եկեք, ամեն հոգնածներ և բեռնավորվածներ, և Ես հանգիստ կտամ ձեզ, և դուք անհոգ կապրեք»: Նա ասաց. «Ձեզ վրա առեք Իմ լուծը… որովհետև Իմ լուծը քաղցր է, և Իմ բեռը՝ թեթև»:

Եթե դուք կուշտ եք և լավ եք ապրում, փառաբանե’ք Տիրոջը ամեն ինչի համար և մտածե’ք նաև ուրիշների մասին: Քրիստոսը վերցրեց ձեր բեռը, դուք էլ վերցրե’ք Քրիստոսի բեռը: Քանդե’ք ձեր կյանքում հպարտությունը: Մի’ գնացեք Սոդոմի և Գոմորի անօրենության ճանապարհով, որ կործանման է տանում: Ամե’ն:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ