26 Հունիսի, Երկուշաբթի, 2017
USD
480.84
EUR
538.73
RUB
7.10
+2 °C
Երևան
+12°C
--2°C

Իրանում նախագահի փոփոխությունը չի անդրադառնա հայ–իրանական հարաբերությունների վրա

usQHAwc6pOIsRLxdfNYECPSbWY

Իրանի գործող նախագահ Հասան Ռոհանին երկրի նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածուների թվում է, իսկ նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեջադի դիմումը չի ընդունվել։
Ինչպես հայտնել են ՆԳ նախարարությունում, Իրանի նախագահի պաշտոնի վերջնական թեկնածուները վեցն են՝ Հասան Ռոհանին, Մոստաֆա Ակա-Միրսալամը, Իշհաք Ջահանգիրին, Մոհամադ Բաքեր Քալիբաֆը, Սայեդ Իբրահիմ Ռաիսին և Մոստաֆա Հաշեմի-Թաբան:

Իրանում նախագահական ընտրությունները դեռևս չսկսված՝ հետաքրքիր զարգացումներ են խոստանում։ Պահպանողականների համար հնարավոր միավորող թեկնածուի` Ահմադինեջադի դուրս մղումը ընտրություններից ստիպելու է այդ քաղաքական թևը ներկայացնողներին միավորվել մեկ այլ թեկնածուի` Սայեդ Իբրահիմ Ռաիսիի շուրջ, որը համարվում է գործող նախագահ Ռոհանիի հիմնական մրցակիցներից մեկը։

Ռոհանին, չնայած տնտեսական վիճակին, սոցիալական մի շարք առկա խնդիրների պատճառով քննադատության է ենթարկվում, այդ թվում՝ այաթոլա Խամենեի կողմից, սակայն ընդհանուր առմամբ ունի բոլոր շանսերն երկրորդ անգամ դառնալու երկրի նախագահ։ Ամեն ինչ կախված է լինելու նախընտրական քարոզարշավից, պահպանողականների ռեսուրսները միավորելու հնարավորություններից, այաթոլա Խամենեի անձնական վերաբերմունքից. նրա ազդեցությունն ահռելի է Իրանում, ինչպես նաև քաղաքական այն կոնյուկտուրայից, որը ստեղծվելու է ընտրությունների նախաշեմին։

Արևմուտքի, ԱՄՆ-ի հակաիրանական հայտարարություններն ու Իրանի շուրջ ռազմա-քաղաքական իրավիճակի վատթարացման` ԱՄՆ-ի ու արաբական կոալիցիայի Իրանի դեմ հնարավոր ռազմական ագրեսիայի հնարավորության մեծացման ֆոնին իրանական հասարակությունը քաղաքական թիմերի առաջ խնդիր կդնի ավելի կոշտ գծի թեկնածու տեսնելու նախագահի աթոռին, պահպանողականների շանսերը Իրան-ԱՄՆ հակադրության աստիճանի մեծացման ֆոնին կմեծանան։

Սակայն ամենակարևորն այն է, որ Իրանն այն երկիրն է, որտեղ պահպանողականների ու չափավորների բաժանումը հարաբերական է և շատ դեպքերում կրում է քարոզչական բնույթ։ Բոլորն էլ իրականացնում են` հատկապես արտաքին քաղաքական ուղենիշներում այն գիծը, որը մշակվում է հատուկ ծառայությունների, ռազմա-քաղաքական նեղ շրջանակների ու հատկապես այաթոլա Խամենեի ու կրոնական էլիտայի նեղ շրջանակների կողմից։ Այս կամ այն շեղումը կարող է պայմանավորված լինել թեկնածուի անձնական նախաձեռնությունից, սակայն քաղաքական հիմնական գիծը մնում է անփոփոխ։

Ինչ վերաբերվում է Իրանի նախագահական ընտրությունների ելքի ու դրանց ազդեցությանը հայ-իրանական հարաբերությունների վրա, ապա պետք է նշել, որ Իրանը հարևան ՀՀ-ին` ցանկացած թեկնածուի ու նախագահի պարագայում դիտարկելու է որպես տարածաշրջանում վստահելի բարեկամ երկրի, ում հետ Թեհրանը նախանշել է մի շարք էներգետիկ-տրանսպորտային, ներդրումային`Սյունիք ազատ տնտեսական գոտի, նախագծեր, ու առկա է քաղաքական բարձր մակարդակի երկխոսություն։
Իրանի նորընտիր ցանկացած նախագահ` անկախ ազգանուններից, հայ-իրանական բարիդրացիական հարաբերությունների պահպանումը դիտարկելու է որպես Հարավային Կովկասում իրականացվող ընդհանուր քաղաքական առաջնահերթություն։

Թուրք-ադրբեջանական տանդեմի դիրքերի ուժեղացումը Կովկասում չի բխում Իրանի շահերից. Թեհրանը շարունակելու է ՀՀ-ով անցնող Հյուսիս-Հարավ էներգետիկ-տրանսպորտային միջանցքը դիտարկել, որպես Ադրբեջանից ու Թուրքիայից տրանսպորտային կախվածության թուլացման նախագիծ ու այն աջակցություն է ստանալու նախագահական այն թիմի կողմից, որն իշխանության է գալու շուտով կայանալիք ընտրություններով։

Արտյոմ Բալասանովի ֆեյսբուքյան էջից

Արխիվ

Հունիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ