23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Եվրոպայի դռները Թուրքիայի առջև փակվել են․ պատմաբան

Թուրքիայում տեղի ունեցած հանրաքվեից հետո Եվրոպան հասկացնում է, որ Եվրոպայում Թուրքիան տեղ չունի, և Եվրոպան Թուրքիային սիրով ընդունելու ցանկություն չունի:

Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց պատմաբան Գևորգ Յազճյանը։

Նա նշեց, որ Եվրոպայի դարպասները Թուրքիայի առջև փակվել են։

 «Թուրքիան 60 տարի մուրացկանի նման Եվրոպայի դարպասների մոտ սպասեց, բայց եվրոպական դարպասները Թուրքիայի առջև փակվել են», – ասաց նա:

Խոսելով Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերություններից՝ հանրաքվեից հետո, բանախոսն ասաց, որ երբ պահի թելադրանքով Ռուսաստանի և Թուրքիայի շահերը համընկնեն, ապա Հայաստանի շահերը հաշվի չեն առնվի։

«Ռուսաստանը Թուրքիայից ֆինանսական ակնկալիքներ ունի, իսկ Հայաստանից ոչինչ չունի: Իսկ երբ ռուսական ու թուրքական շահերն ինչ-որ ժամանակ համընկնում են, միշտ էլ հայությունը տուժում է»,- նշեց նա։

Անդրադառնալով թուրք-սիրիական հարաբերություններից՝ պատմաբանը նշեց, որ սիրիական ուղղությամբ Թուրքիան իր գործողությունները կակտիվացնի այնքանով, որքանով թույլ կտան ռուսները:

«Սիրիայում և Իրաքում Թուրքիայի ներխուժումներն իրենց արդյունքը չեն տվել: Այդ երկու պետությունները բողոքում են Թուրքիայի դեմ ու այդ գործողությունները որակում որպես ագրեսիա: Եթե սունիների մեջ նախկինում որոշակի համակրանք կար թուրքերի նկատմամբ, հիմա այդ համակրանքն այլևս չկա»,- ասաց նա:

Յազճյանը նշեց, որ Թուրքիայի հարաբերությունները Իրանի հետ ևս լավ չեն. «Իրանը ուժեղ պետություն է, և Թուրքիան չի կարող օգտագործել Իրանի սահմանային գոտում մեծ թվով ադրբեջանցիների գործոնը»,- ասաց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ