24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ի՞նչ փողերով

«Ես երախտապարտ եմ եւ քննադատության, եւ դրական արձագանքների համար: Մենք մտադիր ենք շարունակել քննարկումը, եւ եթե հասարակությունը որոշի, որ դրանք նպատակահարմար չեն, այլ ուղիներ կփնտրենք», – այսօր ասուլիսի ժամանակ ասաց Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը` անդրադառնալով երեկ ներկայացված «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերին:

Առաջին` «Ես եմ» ծրագրի վերաբերյալ Վիգեն Սարգսյանը նշել է, որ հարցը առաջնագծի ծառայությունը ընդհանուր ծառայությունից առանձնացնելն է եւ առաջինի առավելություններն ընդգծելը, այդ թվում նաեւ ծառայողներին ֆինանսական հնարավորություններ հատկացնել հիպոթեքային ծրագրի մասնակցելու կամ սեփական բիզնեսը հիմնելու համար:

Ինչ վերաբերում է «Պատիվ ունեմ» (ուսանողների համար) ծրագրին, նախարարի խոսքով` շատ ընդդիմադիրներ պնդում են, որ ընդհատված ուսուցումը չի կարող ամբողջական լինել: Վիգեն Սարգսյանը հիշեցրել է, որ այժմ տարկետում հատկացնելու հարցը լուծվում է ընդունելության քննությունների արդյունքները հաշվի առնելով: «Այս ծրագրերը բանակում ծառայողների թվի մեծացում չեն ենթադրում: Ոչ ոք չի պատրաստվում փոխել կամ երկարաձգել ծառայության գոյություն ունեցող կարգը: Խոսքը հասարակության հետ բանակի կապերի խորացման մասին է, դրանք նպատակային մեթոդներ են», – հայտարարել է նախարարը:

Խոսելով այն մասին, թե արդյոք նոր նախաձեռնությունները նշանակում են, որ Հայաստանը հրաժարվում է խաղաղությունից, նախարարն ընդգծել է, որ դա ամենեւին էլ այդպես չէ: «Մենք ոչ միայն չեն հրաժավել խաղաղությունից, այլեւ հանդես են գալիս որպես խաղաղության կողմնակիցներ: Տարածաշրջանում շատ մարտահրավերներ կան, որոնք պետք է նվազեցնել, ոչ թե մեծացնել: Բայց պաշտպանության նախարարությունը միշտ պետք է ձգտի բարձրացնել երկրի պաշտպանունակությունը: Խաղաղության ձգտման ու ծրագրերի միջեւ հակասություններ չկան», – նշել է Վիգեն Սարգսյանը:

Ինչ վերաբերում է ֆինանսական աղբյուրներին, նախարարը նկատեց, որ երկու ծրագրերն էլ նախնական փուլում են, ու հաշվարկները դեռ պետք է արվեն: Նախարարի խոսքով` «Ես եմ» ծրագիրն ավելի բարդ է, քան «Պատիվ ունեմ»-ը, քանի որ երկրորդը վերաբերվում է գոյություն ունեցող սպայական դրույթներին:

«Ես եմ» ծրագիրը կարղ է հավելյալ ֆինանսնական աղբյուրներ պահանջել: Սակայն նախարարն անիրական չի համարում ծրագրի հաջողությունը եւ օրինակ է բերել Իսրայելին, որտեղ նման ծրագիրը հաջողություն է վայելում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ