19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«ՊՊԾ գնդի գրավման դեպքերի ժամանակ կոպտորեն խախտվել են լրագրողների իրավունքները» /տեսանյութ/

2016 թվականի հուլիսին՝ ՊՊԾ գնդի գրավման դեպքերից հետո ՝ հուլիսի 17-31-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման թեժ գիգը ստացել է ավելի քան  200 հաղորդում՝  ազատությունից զրկելու 335 դեպքերի վերաբերյալ: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

Վերջինս շեշտեց՝  այդ օրերին ոստիկանության ստորաբաժանումներ են բերման ենթարկվել 500-ից ավելի անձ։

«ՄԻՊ-ի կողմից իրականացվել է 48 այց ոստիկանության ստորաբաժանումներ, տեղի են ունեցել առանձազրույցներ շուրջ 300 անձի հետ:

Հուլիսից 17-ից 31-ի ընթացքում ՄԻՊ աշխատակազմը ստացել է բազմաթիվ հաղորդումներ լրագրողների օրինական գործունեության խոչընդոտման դեպքերի մասին։ Կոպտորեն խախտվել են Azatutyun.am, A1plus.am, Panorama.am, Lragir.am, Armlur.am, Panarmenian.am, PAN-Photo, 1in.am, NewsPress.am, «Հայկական ժամանակ» լրատվական ծառայությունների, ինչպես նաև «Արմենիա» ՀԸ և «LifeNews» ռուսական լրատվամիջոցի լրագրողների ու օպերատորների իրավունքները», – նշեց Թաթոյանը: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ