17 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սերժ Սարգսյանի սցենարը. Ժամանակ

Երևանի քաղաքապետի ընտրության գործընթացը իր այսպես ասած ներքաղաքական ինտրիգով անկասկած զիջում է համապետական ընտրությանը, ոչ միայն ծավալներով, այսպես ասած խաղասեղանին եղած խաղադրույքով՝ մի տեղ համապետական իշխանությունն է օրենսդրական լծակներով, մյուս տեղում թեկուզ խոշոր ծավալով, սակայն ընդամենը ՏԻՄ իրավազորությամբ իշխանությունն է, այլ նաև ներքին ինտրիգով: Տեսականում իհարկե կարող է ստացվել որոշակի հետաքրքիր մրցակցություն երկու, այսպես ասած, հիմնական մասնակիցների՝ ՀՀԿ-ի ու «Ելք»-ի միջև, սակայն խորհրդարանի ընտրության պատկերը գործնականում անիրատեսական է դարձնում ընտրական գործընթացի սկզբունքային այլ արդյունք: Երևանի ընտրությունը սակայն ունի տողատակում բավականին ուշագրավ մի մրցակցային ինտրիգ, որը ներիշխանական ձևաչափում է:

Խորհրդարանի ընտրությունը իշխանության ներսում ձևավորեց յուրահատուկ մի վիճակ: ՀՀԿ-ն հանդես եկավ նոր դեմքով՝ ի դեմս Կարեն Կարապետյանի, նրա անձի վրա կառուցեց ամբողջ քարոզարշավը, իսկ ահա արդյունքը ապահովեց հին դեմքերի, օդիոզ կերպարների ռեյտինգային առաջադրման միջոցով: Արդյունքում ստացվել է հակասական իրավիճակ, որտեղ առկա է ռեյտինգայինների և վարչապետի կամ վարչապետականների հակադրություն, «ավարը» բաժանելու խնդիր, դափնուն տիրանալու հարց: Դա իսկապես բարդ դիլեմա է, որի հանգուցալուծումը ըստ էության չի գտնվում արդեն ավելի քան 20 օր և դեռ պարզ չէ, թե քանի օր է պահանջվելու խորհրդարանում խմբակցության կազմի տեսքով այս դիլեման հանգուցալուծելու համար:

Երևանի քաղաքապետի ընտրությունն ահա այս առումով կարող է լինել վճռորոշ գործոններից մեկը, կախված այն հանգամանքից, թե ինչ մթնոլորտում և ինչ տրամադրությունների գերակայութամբ է անցնելու ընտրությունն, ու Տարոն Մարգարյանի թիմն ինչպես է վերարտադրվելու քաղաքային իշխանության կարգավիճակում: Այդ վերարտադրությունը անկասկած կծանրացնի այսպես ասած ռեյտինգային նժարը, նկատի ունենալով այն, որ չնայած երիտասարդ տարիքին, Մարգարյանն իր քաղաքական որակներով և բնույթով հենց այդ սեգմենտի ներկայացուցիչն է, ոչ թե այսպես ասած վարչապետական: Եվ եթե, Երևանի քաղաքապետի ընտրությանը Տարոն Մարգարյանին հաջողվի վերարտադրվել առանց վարչապետի նույնքան «անաղմուկ», որքան «անաղմուկ» տեղի ունեցավ համապետական վերարտադրությունը, ապա այդ հանգամանքը անկասկած թեթևացնելու է վարչապետի նժարն ու ծանրացնելու է ռեյտինգայիններինը: Իհարկե, սա ինքնաբերաբար չի նշանակելու ուժերի որոշակի հարաբերակցություն: Պարզապես դա կլինի փաստարկ Սերժ Սարգսյանի ձեռքին, իշխանության վերադասավորման գործընթացում:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ