25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Մեծ աճուրդ

ՀՀ ԿԱ Պետական գույքի կառավարման վարչությունը պատրաստվում է հիմնարկին ամրացված պետական սեփականություն հանդիսացող մի շարք անշարժ գույք օտարել: ՀՀ տարբեր մարզերում գտնվող տարիներ շարունակ չօգտագործվող ոչ բարվոք վիճակում գտնվող 25 միավոր անշարժ գույքը կօտարվի մրցույթով պետական գույքի օտար¬ման կարգի համաձայն, մրցույթի կայացման նվազագույն գին սահմանելով գնահատված արժեքի 75 տոկոսի չափը: Նախագծով նախատեսվում է նաև առաջին մրցույթով գույքը չօտարվելու դեպքում կազմակերպել նոր մրցույթներ’ յուրաքանչյուր հերթական մրցույթի ժամանակ նվազագույն գինն իջեցնելով նախորդ մրցույթի գնից 20 տոկոսի չափով, ընդ որում, պետական գույքի օտարման կարգի համպձայն մրցույթները չեն կարող շարու¬նակվել 6 ամսից ավելի:

Այդ 25 միավոր անշարժ գույքի օտարման դեպքում վաճառքի գումարը կկազմի շուրջ 344 մլն դրամ, ներառյալ’ օտարվող գույքի համար հատկացված հողամասերի կադաստրային արժեքները’ 167 մլն դրամ: Հաշվի առնելով, որ վաճառքի գումարի մնացած 176 մլն դրամի 30 տոկոսն ուղղվում է համապատասխան համայնքների բյուջե, ՀՀ պետական բյուջեի փաստացի մուտքերը վաճառքի դեպքում կարող են կազմել 291 մլն դրամ: Ուշագրավ է օտարման ենթակա գույքի ցանկը, դրանում ներառված են ավտոտնակներ, նկուղային և վարչական տարածքներ, պահեստներ, երկաթգծի կայարանի շենք, ավերակ, նախկին հիվանդանոցի շենք, հիվանդանոցից առանձնացված դեղատուն, ծննդատուն, լվացքատուն, և անգամ դիահերձարան:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ