21 Օգոստոսի, Երկուշաբթի, 2017
USD
480.84
EUR
538.73
RUB
7.10
+2 °C
Երևան
+12°C
--2°C

Քրիստոսը հարություն առավ և դու ոչնչացվեցիր

image1

Բոլորդ, ուստի, մտեք ձեր Տիրոջ ուրախության մեջ: Առաջիններդ և վերջիններդ, ստացեք հատուցումը: Սեղանը պատրաստ է, եկեք բոլորդ անխտիր: Մասնակցեցեք հավատքի խնջույքին, բոլորդ էլ քաղեցեք ողորմության առատ հարստություններից: Թող ոչ ոք չսգա իր մեղքերը. ներումը հարություն է առել գերեզմանից: Թող ոչ ոք չվախենա մահից. Փրկչի մահը ազատել է մեզ: Նա գետին տապալեց մահվանը, երբ Նրան շղթայված էր պահում: Դժոխքը դատարկեց Նա, ով իջավ դժոխք: Նա ավերեց դժոխքը, Իր մարմինը համտեսած լինելու համար:

Եսային կանխասել էր դա. դժոխքը զարհուրեց, երբ հանդիպեց Նրան: Զարհուրեց, որովհետև ոտնատակ ճզմվեց: Դառնությամբ պատվեց, որովհետև ծաղրի ենթարկվեց: Մի մարմին էր կլանել, բայց իր առաջ գտավ Աստծուն: Տեսանելին էր բռնել, բայց անտեսանելին նրան խուճապի մատնեց: Ո՞ւր է, մահ, քո խայթոցը: Ո՞ւր է, դժոխք, քո հաղթանակը: Քրիստոսը հարություն առավ և դու ոչնչացվեցիր: Քրիստոսը հարություն առավ և դևերը պարտվեցին: Քրիստոսը հարություն առավ և հրեշտակներն ուրախանում են: Քրիստոսը հարություն առավ և կյանքը թագավորում է: Քրիստոսը հարություն առավ և ննջեցյալներն ազատվեցին գերեզմաններից: Որովհետև մեռյալներից հարություն առած Քրիստոսը դարձել է առաջնեկը նրանց, ովքեր ննջում են: Նրան փառք և կարողություն հավիտյանս հավիտենից:
Ամեն

Սբ. Հովհան Ոսկեբերան 

Արխիվ

Օգոստոսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ