16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

««Ելք»-ը կարող է իշխանափոխություն անել»

 «Ինձ թվում է՝ մեր քաղաքացիների մեծ մասը պիտի դաս քաղած լինի ապրիլյան ընտրություննրից: Եթե ոմանք մտածում էին՝ «Ելք»-ը ոչինչ չի փոխի, ապա ապրիլյան ընտրություններից հետո հասկացան՝ դա այդպես չէ: Բոլորը  կյանքը փորձով համոզվեցին՝ ամեն քվե հասավ իր տեղը՝ ինչպես ՀՀԿ-ի, այնպես էլ  «Ելք»-ի քվեները: Եթե նախորդ ընտրությունների ժամանակ լցոնումներ էին լինում, ապա կարող ենք ասել՝ այս անգամ նման բան չեղավ: Երևանաբնակները հասկացան՝ «Ելք»-ը հստակ արձաագրում է իր քվեները ու յուրաքանչյուրի քվեն տեղ կհասնի», – Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց «Ելք» դաշինքի ընտրացուցակով  առաջադրված՝ Երևանի ավագանու թեկնածու Վիկտոր Ենգիբարյանը:

Վերջինս շեշտեց՝ նախկինում մարդիկ իրենց քվեն տասը հազար դրամով վաճառում էին, քանի որ մտածում էին՝  մեկ է, ոչինչ չի փոխվի, բայց  հիմա շատերը  հասկացել են՝ դա այդպես չէ:

«Մեր շանսերին անդրադառնալով՝ կարող եմ ասլ՝ մենք կարողացանք ընտրողին համոզել՝   «Ելք»-ը  այն ուժն է, որը կարող է իշխանափոխություն անել», – եզրափակեց Վիկտոր Ենգիբարյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ