24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Քրեական գործ է հարուցվել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել Չորրորդ իշխանություն թերթի հրապարակման հիման վրա նախապատրաստված նյութերով:

Այսպես, հիշյալ թերթի՝ 13.04.2017թ.-ի՝ Կգնաք Փարիզ, փող կտանք, ընտրողներին էլ կտանք, չէ՝ կտուգանենք ու հինգ անգամ ավելի վատ կվերաբերվենք վերտառությամբ հրապարակման հիման վրա նախապատրաստված նյութերը տեղեկություններ են պարունակում այն մասին, որ 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած ՀՀ ազգային ժողովի ընտրություններից առաջ` ՍԱՍ-ԳՐՈՒՊ ՍՊԸ-ի աշխատակիցների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ, չպարզված անձն իր ներկայացրած պատգամավորության թեկնածուի օգտին կողմ քվեարկելու համար հանդիպմանը ներկա մի շարք քաղաքացիների խոստացել է դրամ և այլ առավելություններ:

 Ընտրողներին դրամ և այլ առավելություններ խոստանալու` վերը նշված դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 1542-րդ հոդվածի 2-րդ մասով:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ