19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Թուրքիան ներմուծման բնագավառում Հայաստանի երրորդ գործընկեր երկիրն է

 ՀՀ-ում  ներդրումներ կատարվել են հիմնականում Լյուքսենբուրգից, Կիպրոսից և Միացյալ  թագավորությունից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց  տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը:

Նրա դիտարկմամբ՝ ներդրումներ կատարվել են հիմնականում հանքարդյունաբերության, էլեկտրաէներգիայի ու գազամատակարարման ոլորտներում:  Ըստ տնտեսագետի՝  ՀՀ-ն պետք է ջանա ներդրումներ բերել  մեր երկիր:

«2016-ը մենք փակում ենք -52 միլիարդով: ՌԴ ներդրումներ ավելի շատ են գնացել, քան եկել: Մենք դեռևս հարաբերությունների կարգավորման ու ներդրումների ներգրավման կարիրք ունենք», – նշեց տնտեսագետը: 

Հայաստան ներմուծվող ապրանքների 37 տոկոսի ծագման երկիրը ԱՊՀ անդամ երկրներն են, որոնցից 34.7 տոկոսը միայն Ռուսաստանն է։ Այսինքն, ԱՊՀ տարածաշրջանի մյուս բոլոր երկրներից ներմուծվող ապրանքների տեսակարար կշիռը կազմում է 3 տոկոս։ Տնտեսագետը շեշտեց՝  Թուրքիան  ներմուծման բնագավառում Հայաստանի երրորդ գործընկեր երկիրն է՝ 5.1 տոկոս մասնաբաժնով։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ