24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Տարոն Մարգարյանը մանրամասնում է. ինչ ունեցվածքի տեր է

«Մասնագետները հայտարարել են, սա ընդամենը մասնագիտական մոտեցում է եւ խնդրում եմ, որ նման աշխատանքներին մասնագետները որակավորում տան եւ նման աշխատանքները մասնագետները մեկնաբանեն: Եթե այդ ասֆալտապատումը չիրականացնենք, վաղը կհայտնվեն փոսեր, կսկսեք խոսել դրանից, դրա համար թողեք մասնագետներն աշխատեն»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ, ՀՀԿ-ի քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանն` ի պատասխան հարցին, թե ինչու միայն «Ելքի» քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո սկսեցին ասֆալտապատել Մաշտոցի պողոտան:

Ինչ վերաբերում է «Երկիր ծիրանիի» քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի հայտարարությանը, թե իր հարստությունը նա չի ժառանգել, այլ ապօրինի միջոցով է ձեռք բերել, Տ. Մարգարյանը շեշտեց. «Իմ հայտարարագիրը, որ լավ նայեք, կտեսնեք՝ 2013 թ-ից չի աճել, ընդհակառակը՝ նվազել է: Ըստ օրերի կարող եք նայել, թե ինչն է ավելացել, ինչը՝ պակասել: Որ լավ նայեք, այդ արտահայտությունը չեք անի: Նայեք, թե գույքն ինչքան է պակասել, ինչն է վաճառվել»:

Խոսելով Երևանի ավագանու ընտրությունների մասին՝ Տարոն Մարգարյանը նշեց, որ ողջունում է ընտրապայքարին մասնակցող բոլոր ուժերին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ