20 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2017
USD
480.84
EUR
538.73
RUB
7.10
+2 °C
Երևան
+12°C
--2°C

4 օր՝ ոչ աշխատանքային

May9-650x360

Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց 2017 թվականի մայիսի 8-ի աշխատանքային օրը տեղափոխել 2017 թվականի մայիսի 20-ը՝ շաբաթ օրը:

Որոշման ընդունումը պայմանավորված է հաղթանակի և խաղաղության տոնի՝ մայիսի 9-ի հետ: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ անհրաժեշտություն է առաջացել աշխատանքային օր սահմանել մայիսի 20-ը  և ոչ թե մայիսի 13-ը: «Պատճառը մայիսի 14-ին Երևանի ավագանու ընտրություններն են»,- ասաց Հարությունյանը:

«Ընտրություններից առաջ հանգստանալ չի՞ կարելի»,- հարցրեց վարչապետը:

Դավիթ Հարությունյանն արձագանքեց, որ ընտրություններից մեկ օր առաջ ընտրատեղամաս հանդիսացող դպրոցները պետք է կահավորվեն, ինչը կարող  է խաթարել ուսումնական գործընթացը: 

Արխիվ

Սեպտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ