23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Պայթյունավտանգ է (տեսանյութ)

 «Հանրաքվեի արդյունքների ուժի մեջ մտնելուց հետո մենք կունենանք իսկապես նոր Թուրքիա»,-այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը: Նա նշեց, որ նախ ակնառու էր բոլորի համար, որ այս անգամ այս հանրաքվեն, ի տարբերություն նախորդների, երբ մեծ առաջընթաց էր ապահովվում, ձայների մեծամասնության մեծ պաշար էր լինում, քիչ աջակցություն ունեցավ: 

«51 կողմ ու դեմ ձայները ցույց են տալիս, որ երկիրը կիսվել է, ընտրազանգվածը կիսվել է 2 հատվածի, և այո-ի կողմնակիցները հարաբերական մեծամասնություն են, եթե հաշվի առնենք, թե ինչ պայմաններում է անցել այդ հանրաքվեն, նախորդ տարվա զինվորական հեղաշրջման փորձից հետո, երբ ձերբակալված են խոշորագույն ընդդիմադիրների կուսակցությունների նախագահները, տոտալ վերահսկողություն է թե հանրային կարծիքի ձևավորման գործում, թե մեդիադաշտում, այսպիսի պայմաններում այդ դեմ ձայները գրեթե կեսն են: Այսինքն` արդյունքներով տեսնում ենք, որ երկիրը երկպառակտվել է, ինչը մտահոգիչ է ցանկացած երկրի համար»,-շեշտեց նա:

P1020267

Թուրքագետի համոզմամբ` Թուրքիան գնում է դեպի կատարյալ ավտորիտար ռեժիմի: Իսկ Հայաստանի համար մտահոգիչ է նաև այն, որ Էրդողանը կարողացավ ապահովել չնչին մեծամասնությունը` դաշնակցելով ազգայնական շարժում կուսակցության հետ, սա նշանակում է, որ այլևս ինքը պետք է այդ պարտքերը մուծի, իսկ այդ կուսակցության դաշտը չափավոր հայտարարված իսլամիզմն է: «Հետևաբար սինթեզ կա իսլամիզմի և ծայրահեղ ազգայնականության: 

Սա վերջ չի, և այս խմորը դեռ շատ ջուր կծեծի` կախված նար տարածաշրջանային զարգացումներից»,-ասաց Անուշ Հովհաննիսյանը:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ