20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ողբերգական է. վարչապետը հուշեց ոստիկանապետին

Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստի ժամանակ  անդրադարձավ հանրապետության տարածքում աղբահանության և սանիտարական վիաճակին: Վարչապետի խոսքով՝«Մաքուր Հայաստան» ծրագրի մեկնարկի արդյունքում պարզ է դարձել, որ երկրում աղբահանությունն ու սանիտարական վիճակը թերի է և դուրս վերահսկողությունից:

«Աղբի կուտակումներ են: Ուղղակի վիճակը ողբերգական է: Մեծ մասում մարզպետների, համայնքների ղեկավարների վատ աշխատանքի, շատ դեպքերում իրենց պարտականությունների ուղղակի չկատարման արդյունքում ունեք այս վիճակը»,- նկատեց Կարեն Կարապետյանը:

Վիճակը շտկելու, եղած աղբակույտերը հավաքելու, անկանոն շահագործվող աղբավայրերը փակելու համար Կարապետյանը մի քանի հանձնարարականներ տվեց:

Արդարադատության նախարարին հանձնարարեց քննարկել և կառավարությանը ներկայացնել օրենսդրական առաջարկություն աղբահանության և սանիտարական վիճակը խաթարելու դեպքում պատասանատվության, վարչական տույժերը խստացնելու ըստ անհրաժշետության նաև քրեական գործ հարուցելու վերաբերյալ:

ՀՀ ոստիկանապետին հանձնարարվեց Ճանապարհային ոստիկանության և պարեկապահակային ծառայությունների միջոցով կանխել չսահմանված վայրում աղբ թափելու դեպքերը: «Անթույլատրելի վիճակ է հանրապետությունում: Մեր զբոսաշրջիկների հետ որ խոսում ես, ամեն ինչ լավ , էբացի աղբահանությունի: Պարոն Կարայան Սևանի կղզու կողքը, տուրիստական զոնաներում ուշադրություն եք դարձնում: Մի շաբաթվա ընթացքում կարգավորում եք: Սևանի եկեղեցու գնալու ժամանակ… ավելի լավա չգնալ: Սևանի ճանապարհին Ձուկ վաճառողների փաթեթները, եթե քամիա օդի մեջա, եթե չէ հատակնա փակում»,- ասաց վարչապետը:

Թեմային անդրադարձավ նաև Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Նա նշեց, որ իրենք աշխատելու են նման դեպքերը կանխել. սակայն երբ օրինակ ինչ-որ մեկը ճանապարհին վրա աղբ է թափում, ապա ոստիկանության միջամտությունը ապադյուքն է:

«Ոնց պատկերցնում եք արեք, բռնում եք, ասում եք՝ լսի հավաքի գնա: Մենք տաս օր հետո ուրիշ ռեժիմ ենք ունենալու»,- ասաց վարչապետը:

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն էլ տեղեկարեց, որ սանկցիաների վերանայման կարիք կա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ