23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Հրատապ

«Խիստ անհրաժեշտ եմ համարում նաև հանրապետությունում երթուղային ցանցի արդիականացմանն ուղղված աշխատանքների անհապաղ իրականացումը»,- այսօր՝ ապրիլի 20-ին Կառավարության նիստի մեկնարկին ասաց Կարեն Կարապետյանը:

ՀՀ  վարչապետը անդրադարձավ ճանապարհաշինությանն ու միասնական երթուղային ցանցին: 

Վարչապետը նկատեց, որ բազմիցս նշել են, որ Հայաստանի Հանրապետության բնակավայրերի ճանապարհային և տրանսպորտային հասանելիության մակարդակը բավարար չէ:  Նրա խոսքով՝ ՝ միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ավտոճանապարհների առկա վիճակը պահանջում է ակտիվ միջամտություն և լրացուցիչ ֆինանսական ռեսուրսներ:

Կարեն Կարապետյանը նշեց, որ տվյալ խնդիրների շուրջ ունեցել են քննարկումներ վերջերս ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն իր այցի ընթացքում: 

Կարեն Կարապետյանը հանձնարարեց   ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին մեկամսյա ժամկետում՝ գնահատել միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ճանապարհների տեխնիկական վիճակը, դրանց հիմնանորգոման այլընտրանքային տարբերակները, տալ համապատասխան ֆինանսական գնահատական, մշակել առաջնահերթությունների վրա հիմնված 5 տարվա աշխատանքային ծրագիր և Կառավարության աշխատակազմ ներկայացնել տվյալ աշխատանքների վերաբերյալ առաջարկություններ:

Վարչապետը նաև  հանձնարարեց գնահատել ճանապարհների շահագործման գործող պայմանագրերի գործողությունը, 5-ից 10 տարի երկարացնելու և մրցույթների կազմակերպման ոլորտում կապալառու-սպասարկող միասնական մոդելի ներդրման նպատակահարմարությունը և Կառավարության աշխատակազմ ներկայացնել տվյալ աշխատանքների վերաբերյալ առաջարկություններ:

Կարեն Կարապետյանը մարզպետներին էլ հանձնարարեց երկշաբաթյա ժամկետում Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տրամադրել համապարփակ տեղեկատվություն հանրապետությունում առկա բոլոր համայնքներից դեպի մարզկենտրոններ և հարակից խոշոր քաղաքներ ուղևորահոսքի վերաբերյալ ըստ ժամային կտրվածքի:

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին էլ հանձնարարեց մինչև 2017 թվականի հունիսի 1-ը մշակել և Կառավարության աշխատակազմ ներկայացնել միասնական երթուղային ցանցի ստեղծման տեխնիկական առաջադրանքը:

«Նախարարին նաև հանձնարարում եմ հատուկ ուշադրություն դարձնել ճանապարհներին կատարվող աշխատանքներին՝  վերանորոգմանն ու շինարարությանը, ճանապարհային նշաններին, ինչպես նաև կարգապահությանը: Բազմիցս այցերի ժամանակ տեսել ենք, որ  9:30-ին կամ 17:30 աշխատանքի տեղը մարդ չկա: Դուք այդ հսկողությունը կազմակերպեք՝ ներգրավվելով տեղական ինքնակառավարման մարմիններին, եթե անհրաժեշտություն կա»,- եզրափակեց Կարեն Կարապետյանը;
 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ