20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Գողանալ չկա. Ժողովուրդ

ԱԺ ընտրություններից հետո ՀՀԿ ռեյտինգային թեկնածուներից եղան մարդիկ, որոնք բարձրաձայնեցին բաժանվւսծ ընտրակաշառքի մասին, ակնարկեցին ձայների հաշվարկի ժամանակ իրենց քվեաթերթիկները կուսակից ընկերոջ օգտին դնելու մասին։ Մինչդեռ Սերժ Սարգսյանը ՀՀԿ խորհրդի նիստում հատուկ զգուշացրել էր, որ իրարից «ձայն գողանալ չկա»՝ երեւույթի դեմն առնելու համար պատասխանատու նշանակելով ՊԵԿ նախկին նախագահ Հովհաննես Հովսեփյւսնին։

Օրաթերթն այս առիթով զրուցեց Հովիկ Հովսեփյանի հետ։ «Չկա տենց բան։ Հիմա ով ինչ ձայն որ չի հավաքել, ամեն ինչ կարող է ասել, ես այդպիսի դեպք չեմ արձանագրել ոչ մի տեղ այդպիսի բան չի եղել»,- շտապեց հերքել նա։ Ինչ վերաբերում է միջազգային դիտորդների քննադատություններին,
Հովսեփյւսնն ասաց. «Դե, հիմա ես ինչ անեմ։ Ես վստահում եմ իմ թիմին, իմ մարդկանց, այն մարդկանց, ովքեր համարձակ այդ ամեն ինչն արել են, հիմա ես մտածեմ՝ ով ինչ է ասել, ավելին ասեմ Ձեզ՝ այդ մարդիկ եղել են բացարձակապէս անկախ մարդիկ, հասկանո՞ւմ եք Դուք դա»։ 

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ