23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Երեւանում կրիմինալ պատերազմը կշարունակվի. Հրապարակ

Մալաթիա-Սեբաստիա համայնքի նախկին թաղապետ, Աժ նախկին պատգամավոր, երջանկահիշատակ Վահան Զատիկյանի ընտանիքի հետ կատարված շարունակական հանցագործությունները պետք է լրջորեն անհանգստացնեն իշխանությանը …

100 հազար դոլարի դիմաց Սեդրակ եւ Անդրանիկ Զատիկյանների սպանության պատվեր տված կամ առնչված դահիճների կլանում նրանց մանկության ընկերներն են, հոր՝ Վ. Զատիկյանի ըմբշամարտի մարզադպրոցի սաները, մարտական ընկերոջ հարազատները, ովքեր կյանքում ամրապնդվել կամ ֆինանսապես բարգավաճել են Զատիկյանի ղեկավարման տարիներից սկսած։ Եվ, ահա, այդ դահիճների կլանի «պոչը» կամ «գլուխը» դրսում է, որը կարծես շարունակում Է վտանգ ներկայացնել, «լռեցնել» վկաներին, լրագրողներին, ովբեր կխանգարեն ամբաստանյալներին՝ թեթեւ պատժաչափ ստանալ։

Սեդրակ Զատիկյանի սպանությունը պատվիրելու մեջ մեղադրվող Նարեկ Խաչատրյանը, ով եւս Սեդրակի դպրոցական ընկերն է, Վահանի ըմբշամարտի մարզադպրոցի սանը, պաշտպանի հետ միասին կարծես փորձում Է հնարավորինս մեղմ պատժի հասնել (թեեւ մյուս պատվիրատուն՝ Ատեփան Հակոբյանը, արդեն դատապարտվել Է 15 տարվա ազատազրկման)։ Այդ նպատակով պաշտպանական կողմը կարծես ռազմավարական երկու տարբերակ Է դիտարկում՝ ամբաստանյալին կրկնակի դատաբժշկական փորձաքննությսսն ենթարկելու միջոցով ձեռբ բերել անմեղսունակության կամ սահմանափակ մեղսունակության (դեպքի պահի) եզրակացություն՝ հիմք, կամ ազատվելՆարեկ Խաչատրյանի դեմ հանդես եկած 2 անձանց ցուցմունքներից։

Հիշեցնենք, որ այդ երկու վկաներից մեկը, վկաների պաշտպանության կարգի համաձայն, բանտարկված Արամ Արամյանն Էր, ում անձնական տվյալները փոխել էին նրւս անձնական անվտանգության նկատառումով։ Սակայն դա չփրկեց նրան. 2016թ. մարտի վերջին դատարանը որոշում կայացրեց մեկ շաբաթ անց՝ ապրիլի 4-ին, դռնփակ կարգով հարցաքննել վկային։ Բայց ապրիլյան դեպքերի օրերին Արամ Արամյանն այդպես էլ չհասավ դատարան. նրան մահացած գտան՝ «ինբնասպանության էր դիմել»։

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ