17 Օգոստոսի, Հինգշաբթի, 2017
USD
480.84
EUR
538.73
RUB
7.10
+2 °C
Երևան
+12°C
--2°C

«Աբսալյուտնի» սխալ կլինի. Ժամանակ

1491293410-4828

Թերթի զրուցակիցն է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Սարգիս Հովհաննիսյանը՛ Կադիլակ Սերոժը: 

–  Կարծում եք՝ ավելի ճիշտ է ընտրությունների միջոցով թաղապետ ընտրե՞լը, թե՞ ճիշտ է նշանակելը, ինչը հիմա օրենքի պահանջ է։

– Դե որ թաղապետի ընտրություն լիներ, դա ճիշտ էր, լավ էր։ Մարդիկ կարողանում էին
իրենց դրսեւորել, ժողովրդի ձայնով իրենց դեմքը, իրենց աշխատանքը, իրենց անցյալը
կարողանում էին ցույց տալ։

– Ինչո՞ւ խորհրդարանական ընտրություններին չմասնակցեցի՞ք: 

– Ես մասնակցություն ունեցել եմ։ Ընկերոջս՝ Ալեքսանյան Սամվելին աջակցեցի, այդքանով մասնակցություն ունեցա։ Ընտրությունների արդյունքները պարզ են, շատ լավ, հե­տաքրքիր եւ միօրինակ ընտրություններ եղան։ Մարդիկ գնացին ընտրեցին, եւ միանշանակ հանրապետական կուսակցությունը հաղթանակեց։ Ոչ մի արտառոց խախտում չեղավ, հետընտրական ոչ մի բան չեղավ, որովհետեւ նորմալ ընտրություններ էին եղել։

– Դուք լսե՞լ եք «ՍԱՍ գրուպի» աշխատակիցների հետ հանդիպման ձայնագրությունը։

– Խի՞ են էդ ձայնագրությունների վրա կենտրոնանում։ Ինչ ձայնագրություն է ո՞ր…

– Այդ ձայնագրության մեջ ստորացնում են, նվաստացնում «ՍԱՍ գրուպի» աշխատակիցներին։

–  Ո՞ւմ են ստորացնում, է։ Լավ, էլի, լավ, էլի, մի հատ «պրիչին» եք մարդու վրա ման գալիս, սկսում եք քարկոծել։ Նորմալ ընտրվել է մարդը, դաժե ձայնագրությունը ոչինչ չի ասում, ո՞վ է ասում, որ նվաստացրել են, ի՞նչ են նվաստացրել…

– Սպառնում են աշխատակիցներին, որ աշխատանքը կկորցնեն։

– Ինչ աշխատանք կորցնելու մասին է խոսքը, եթե կամանդ է, թիմ է, մի թիմի մեջ են, պետք է, ասենք, գնան ընտրեն էդ թիմի լիդերին։ Հիմա որտե՞ղ ձայնագրեին ու ընտրարշավի կոչերի մեջ սխալներ չգտնեին, ու էդտեղ արտառոց սխալ չկա, ի՞նչ է եղել, Արտակի եղբայրն է թե ով է՝ չգիտեմ, կոչ է անում, որ գնան ընտրեն էդ մարդուն, ու գնացել-ընտրել են։ Ձեն է, թվերը ձեզ դրա պա­տասխանը տալիս են։ Ո՞ր մի նվաստացողը կգնա նրան կընտրի։ Ինչ է եղել, գաղտնի ընտրություն է, կգնան, ուրի­շին կընտրեն, եւ ձեր ասած աշխատողները գնացել Արտակին են ընտրել։ Ի՞նչ է եղել, շատ էլ լավ տղա է, շատ էլ ար­ժանիքներով տղա է։

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

Արխիվ

Օգոստոսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ