24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Շոկ. Հուդային մարմնավորող դերասանը կախվել է բեմի վրա /տեսանյութ/

Մեքսիկական Տոնսիտարո քաղաքում 23-ամյա դերասանը կախվել է հենց բեմի վրա։ Ականատեսների պատմելով՝ երիտասարդը պարանը գցել է վիզը, ապա՝ կապել ծառից, որպեսզի կախաղանի տեսարան խաղա, սակայն ոտքը սայթաքել է, եւ նա կախվել է, հայտնում է Daily Mail-ը։

Հանդիսատեսը փորձել է օգնել դերասանին, սակայն նրանց դա չի հաջողվել, տղամարդը հիվանդանոցում մահացել է։

Այժմ ոստիկանությունը քննում է դերասանի մահվան հանգամանքները, նրանք կարծում են, որ ամենայն հավանականությամբ, նրա մահը դժբախտ պատահարի հետեւանք է եւ ոչ թե ինքնասպանություն։ 

Նշենք, որ դերասանը Սուրբ Զատկի առթիվ ներկայացման մեջ Հուդայի դերն էր կատարում։ 

Հետաքրքրական է, որ սա առաջին նմանատիպ դեպքը չէ։ Բոլորովին վերջերս Բրազիլիայում մեկ այլ դերասան, ով Հուդային էր մարմնավորում, կրկին կախվել է բեմի վրա։ Տղամարդը պետք է ներկայացներ բիբլիական տեսարանը, սակայն պատահաբար կախվել է եւ խեղդամահ եղել։ 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ