20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Կմաշվի

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն ասում է, որ նոր Սահմանադրությամբ ընդդիմությանն իբր թե վերագրել են քաղաքականության մեջ դասական համարվող իշխանություն-ընդդիմություն ֆունկցիաները: «Մենք հիմա այդ Սահմանադրությունից հետո կանգնել ենք մի վիճակի առաջ, որտեղ չունենք ընդդիմություն, որն այդ ձևաչափն իր վրա պետք է վերցնի: Այսինքն` ֆորմալ ընդդիմություն հիմա «Ժառանգությունն» է, և հանրության կողմից ընկալվող ընդդիմություն «Ելքն» է խորհրդարանում»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:

Վերջինիս համոզմամբ` եթե «Ելքն» իսկապես վերցրել է ընդդիմության գործառույթները, ապա իր ծրագրերը պետք է շատ լուրջ վերանայի: «Որովհետև շատ-շատ կարող են այդ 10 հոգին գնալ ու բյուջեի դեմ քվեարկել, և դա դառնա ընդդիմության անելիքը միակ, կամ սոցիալական խնդիրների վրա մաշվեն: Քաղաքական ծրագիր, թե հանրության օժանդակությամբ ազդելով, թե տարբեր ծրագրեր փնտրելով, թե քաղաքական դիվանագիտության ճանապարհներով պիտի փորձեն Ազգային ժողովում անցկացնել ՀՀ-ի համար կարևոր ծրագրեր»,-նկատեց նա:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ