25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Տարոն Մարգարյանի և երևանցիների միջև միջնորդներ հարկավոր չեն. Էդուարդ Շարմազանով

Երևանի ավագանու ընտրությունները և Երևանի քաղաքապետի ընտրությունները հռետորաբանության, բարձր գոռալու, 60 վայրկյանում 120 բառ արտահայտելու մրցույթ չեն։ Երևանի ավագանու ընտրությունները Երևանի կառավարման, Երևանի առջև ծառացած խնդիրների, Երևանի  քաղաքային տնտեսության, Երևանի կանաչապատման, բարեկարգման, խնդիրների լուծման համար լավագույն ծրագրի և մենեջերի ընտրություն է։

Տարոն Մարգարյանը Երևանի գործող քաղաքապետն է, նա մեկ անգամ  ընտրվել է, նրան մեկ անգամ վստահության քվե են տվել, հիմա նա քարոզչության ընթացքում առավոտից մինչև 18.00-ն կատարելու է Երևանի քաղաքապետի պարտականությունները, իսկ դրանից հետո մի շարք հանդիպումներ պետք է ունենա վարչական շրջաններում։ Ոչ թե Տարոն Մարգարյանը, այլ մենք, նրա շտաբն է այդպես նախընտրել, որ քարոզչությունն իրականացնենք այդ ճանապարհով։

Երկրորդ՝ եթե մարդիկ կան, որոնք ցանկանում են բանավիճել, մեր ցուցակը մեծ է, 195 հոգանոց ցուցակ ունենք, հարկ եղած դեպքում կարող ենք այդ ցուցակից որևէ մեկին գործուղել կամ առաջարկել բանավիճել։ Երրորդ՝ յուրաքանչյուր քաղաքական թիմ ունի իր մարտավարություն ու ռազմավարությունը։ Մենք առաջնորդվում ենք մեր ռազմավարությամբ և մարտավարությամբ, և մենք անում ենք այն, ինչ որոշում է նախընտրական շտաբը։ Այս պահին նախընտրական շտաբը նման որոշում, նման քննարկում չունի։

Հիմա դա դուր է գալիս համապատասխան քաղաքական ուժերին, թե դուր չի գալիս, իրենց խնդիրն է։ Մենք չենք մրցում տանիքների վրա քայլելով, իրենց ձեռնոց չենք նետում։ Իրենք որոշել են տանիքների վրա քայլելով քարոզարշավ անցկացնել, էն մյուսը որոշել է Էրեբունի թանգարանում ասուլիս անել։ Լավ են անում, մենք բոլորին հաջողություն ենք մաղթում, մենք ունենք մեր քաղաքական օրակարգը և առաջ ենք գնում ոչ ընդդեմ «Ելք»-ի, ոչ էլ ընդդեմ «Երկիր Ծիրանիի»։ Մենք գնում ենք հանուն Երևանի և հանուն երևանացիների։ Տարոն Մարգարյանի և երևանցիների միջև միջնորդներ հարկավոր չեն։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ