23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Անչափահասին սպանելու մեջ մեղադրվող Արսեն Խոջոյանը դատապարտվեց

Տավուշի մարզի Բերդի դատարանը  անչափահաս աղջկա սպանության համար Արսեն Խոջոյանին այսօր դատապարտել է 9 տարվա ազատազրկման:

Այս մասին Henaran.am-ի թղթակիցը տեղեկացավ  Արսեն Խոջոյանի պաշտպան Աննա Մեժլումյանից: 

«Արսեն Խոջոյանը դատարանում  ընդունեց մեղքը և ներողություն խնդրեց տուժող կողմից»,- ասաց պաշտպանը:

Պաշտպանի խոսքով՝ Խոջոյանը վճիռը բողոքարկելու ցանկություն չունի:

Հիշեցնենք, որ Արսեն Խոջոյանը 2016թ հունիսի 24-ին Բերդ- Վերին Կարմիրաղբյուր ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում իր մոր հասցեին տրված հայհոյանքի պատճառով առաջացած վիճաբանության ժամանակ դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով իր մոտ գտնվող դանակով հարվածներ է հասցրել նույն գյուղի անչափահաս բնակչուհի Աստղիկ Հանիսյանին, ով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքների հետևանքով մահացել էր:

Արսեն Խոջոյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանություն: Նշենք նաև, որ Արսեն Խոջոյանը գերեվարվել էր Ադրբեջանի կողմից 2014-ի մարտի 7-ին և հայրենիք էր վերադարձվել նույն թվականի ապրիլի 10-ին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ