25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Լուսավոր Հայաստանում» քննարկում են ՍԴ դիմելու հարցը

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը քննարկում է Սահմանադրական դատարան դիմելու հարցը` վիճարկելու ՏԻՄ նոր օրենքի 64 հոդվածը, որը թույլ է տալիս ավագանու 15 անդամով նիստ գումարել, և այդ նիստն իրավազոր է, կարող է որոշումներ կայացնել: «Այս պահին այդ ուղղությամբ աշխատում ենք, քննարկումներ ենք անում, ու վերջնական որոշումից հետո անպայման կհրապարենք մեր քայլերի մասին»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Վանաձորի ավագանու անդամ, ԼՀԿ-ի ներկայացուցիչ Քրիստ Մարուքյանը:

Իսկ «Լուսավոր Հայաստանը» գտնում է, որ օրենքի մեկ այլ կետ արգելում է կեսից ավելիով նիստ գումարել և որոշումներ ընդունել: 

Հարցին, թե արդյոք այս հարցով դիմել են ԲՀԿ-ական ու «Հայկական վերածննդի» ավագանու գործընկերներին, Քրիստ Մարուքյանը պատասխանեց. «Դեռևս ոչ, քանի որ նախ պիտի մենք գնահատենք, քննարկենք իրավական դիրքերը, հասկանանք, թե որքան են հակասական օրենքի կետեր, այսինքն` իրավական աշխատանք տանենք, ապա քաղաքական հարցով զբաղվենք»:

Մարուքյանի խոսքով՝ չի կարող հինգ տարի շարունակվել ոչ իրավազոր նիստերով հանրապետության երրորդ քաղաքի կառավարությունը, իսկ մինչ այդ այդ նիստերը գումարվում են  օրենքի հակասություններից օգտվելով։

Փորձեցինք ճշտել ՀՎԿ-ից ու ԲՀԿ-ից, թե արդյոք կմիանան ԼՀ-ի դիմումին, սակայն նրանց հետո կապ հաստատել չի հաջողվում:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2–ի ընտրությունից հետո  Վանաձորի ավագանին դեռ լիարժեք նիստ չի գումարել, քանի որ «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» եւ «Հայկական  վերածնունդ» կուսակցությունների դաշինքը բոյկոտում է նիստերը՝ համարելով, որ Մամիկոն Ասլանյանը ընտրված քաղաքապետ չէ։  Բանն այն է, որ ընդդիմադիր դաշինքի  որոշ անդամներ խախտել են հուշագիրը եւ քվեարկել Մամիկոն Ասլանյանի օգտին։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ