25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ռազմաբազայի զինծառայողի անհետացման մանրամասները

ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել ապրիլի 16-ին անհետ կորած Գյումրու ռուսական 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայող Դմիտրի Լոշմանովի վեարբերյալ:

Ապրիլի 18-ին, ժամը 11.10-ին, ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ ՌԴ քաղաքացի, 35-ամյա Դմիտրի Լոշմանովը ապրիլի 16-ին, ժամը 9.30-ի սահմանում, դուրս է եկել զորամասից գնումներ կատարելու նպատակով եւ չի վերադարձել:

Դմիտրի Լոշմանովի արտաքին նկարագիրն է՝ հասակը մոտ 170 սմ, միջին կազմվածքով, հագին եղել է մոխրագույն մարզահագուստ, սեւ կիսաբաճկոն եւ սպորտային կոշիկներ։

Նրա գտնվելու վայրի վերաբերյալ որեւէ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Մուշի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 1-02,  /0312/ 5-85-54, 3-18-61, 093-32-39-80 հեռախոսահամարներով

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ